• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Թուրքիան, Ադրբեջանը և այլ երկրներ օգնում են Իրանի մեկուսացմանը. Վենս Թուրքիան, Ադրբեջանը և այլ... 20:17
Ընտրություն առանց ընտրության. ՔՊ-ն միակ առաջադրված ուժն է Ընտրություն առանց ընտրության. ՔՊ-ն... 19:51
Օրը՝ 60 վայրկյանում | 04.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 04.09.2026 19:57
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 14:1102 Սեպ, 2026

ՀՀ-ն որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ. Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 նորակառույց ավագ դպրոցում հանդես եկա ելույթով»,- նշել է նա:
 
«Հարգելի պարոն փոխվարչապետ, տիկին նախարար, պարոն քաղաքապետ, հարգելի գործընկերներ, հարգելի ծնողներ, սիրելի աշակերտներ, սիրելի ուսուցիչներ, շնորհավորում եմ բոլորիս Կարեն Դեմիրճյանի անվան դպրոցի բացման, վերաբացման, կառուցման առիթով։ Եվ, իհարկե, սա մեծ իրադարձություն է կրթության ոլորտի համար, Կառավարության համար, Երևանի համար, և, համոզված եմ՝ բոլորիդ համար։

Եվ դպրոցը մի տեղ է, որտեղ, ակնհայտորեն, մարդիկ, երեխաները սովորում են, բայց ես ուզում եմ ասել, որ դպրոցաշինության այս ծրագիրը կրթական ծրագիր է նաև պետության և Կառավարության համար, որովհետև մենք սովորում ենք 21-րդ դարում դպրոց կառուցել։ Եվ դպրոցի կառուցումը մի խնդիր է, խնդրի առաջին մասն է, բայց դպրոցի հետագա կյանքը և ընթացքը երկրորդ խնդիրն է, որովհետև հիմա հատկապես շատ ընդգծվում է հարցը, թե ինչ պետք է երեխաները դպրոցում սովորեն և ինչ հմտություններով պետք է դպրոցից դուրս գան: Սա թերևս ամենակարևոր հարցն է։ Մեր ընկալումն այն է, որ դպրոցում երեխաները պետք է ձեռք բերեն բարեկեցիկ կյանքով ապրելու համար անհրաժեշտ հմտություններ։

Բայց սրանով էլ խնդիրը չի լուծվում, որովհետև ժամանակակից աշխարհը շատ փոխվում է, և ընդամենը նախորդ Կառավարության նիստում մենք քննարկում էինք գործընկերների հետ, որ արհեստական բանականության մուտքով ընդհանրապես աշխատաշուկան է փոխվելու, և այստեղ էլ մենք պետք է կարողանանք ճկուն լինել, որպեսզի ճիշտ արձագանքենք իրավիճակին։ Իսկ ո՞րն է ճիշտ արձագանքը․ մենք պետք է կրթական համակարգը բարեփոխենք այնպես, որ մեր երեխաներին կյանքի փոփոխություններին ադապտացվելու հնարավորություն տա։

Երկու օր առաջ, հիմա բոլորս սոցիալական ցանցերից ենք նաև հին և նոր նորություններ իմանում, մի մեջբերում էր․ չեմ ստուգել, բայց պատեհ թվաց հիմա ասել. Սթիվեն Հոքինգի մի մեջբերում էր, որն ասում էր, որ խելացին նա է, ով ունի ադապտացվելու ընդունակություն, և սա չգիտեմ որքանով է ճշգրիտ ձևակերպված, բայց միտքը ճիշտ է։ Որովհետև կյանքը փոխվում է, և եթե մենք ի վիճակի չենք կյանքի փոփոխություններին արձագանքել, մենք մնում ենք նույն կետում: Ես մի օրինակ եմ ուզում պատմել: Վերջին շրջանում մի օր սրճարանում նստած էի, և մի հին ծանոթ անցնում էր, մոտեցավ, ասեց․ «Գիտե՞ս, երկու դիպլոմ ունեմ, տաքսի եմ քշում։ Խնդրում եմ օգնի՝ մի տեղ աշխատանքի ընդունվեմ»։ Ասացի. «Դե, թափուր աշխատատեղերի համար մրցույթներին մասնակցիր»։ Ասեց. «Գիտե՞ս, էդ էլեկտրոնային փոստով ա, բանով ա, համակարգչին ընդհանրապես չեմ տիրապետում»։ Ես չեմ կարող կասկածի տակ առնել, որ այդ մարդը խելացի է։ Այո, երկու դիպլոմ ունի, հնարավոր է երկու դիպլոմն էլ կարմիր, հնարավոր է շատ խոր գիտելիքներ ունի այն ոլորտում, որի հետ կապված այդ դիպլոմը ստացել է, բայց ինքը այսօր չի կարող ավելին անել, քան տաքսի քշելը մի բանի համար, որ նա չի կարող էլեկտրոնային տարբերակով լրացնել դիմում թափուր աշխատատեղի համար հայտարարված մրցույթին մասնակցելու։

Դրա համար մեզ շատ մեծ ճկունություն է պետք Կառավարությանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Տեսե՛ք, մենք շատ ուրախացել էինք, որ նոր չափորոշիչ ենք ընդունել։ Բայց մենք ամեն տարի պետք է նոր չափորոշիչ ընդունենք, այսինքն՝ անընդհատ պետք է թարմացնենք, որովհետև հիմա կյանքը այն արագությամբ է փոխվում, որ մեր չափորոշիչները կարող են ուղղակի հետ մնալ: Այսօր, այս տարվա մեջ մի քիչ հետ մնալը նշանակում է 10 տարվա մեջ տասնյակ կիլոմետրերով հետ մնալ և ընդհանրապես ունենալ ոչ մրցունակ կրթական համակարգ։

Վերադառնալով դպրոցի շինարարությանը՝ երկու հանգամանքի մասին եմ ուզում ընդգծել, ինչքան էլ նախկինում դրա մասին լսած լինեք և ասածս կրկնություն է։ Առաջինը շատ կարևոր է, որ ձեզնից յուրաքանչյուրը հասկանա, թե ինչպես է այս դպրոցը կառուցվել։ Դպրոցը կառուցվել է հետևյալ կերպ․ ինչ-որ մարդիկ աշխատել են, հարկեր են վճարել պետական բյուջե, ամբողջությամբ կամ մասամբ այդ հարկերը գեներացվել են պետական բյուջեում, Կառավարությունը որոշել է, և այդ թվում՝ ձեր ծնողները, վճարել են հարկեր, և այդ հարկերը հավաքվել են պետական բյուջեում։ Այդ թվում՝ ձեր ուսուցիչները, ովքեր աշխատել են և իրենց աշխատավարձից եկամտային հարկ են վճարել։ Եվ ես նկատի ունեմ՝ ամեն անգամ քարոզչական, կարգապահական մեսիջներն էլ է պետք նվազեցնել, որովհետև ես ամեն անգամ, երբ որ ասվում է «շնորհակալություն Կառավարությանը», ես կնախընտրեմ, որ հնչի շնորհակալություն Հայաստանի Հանրապետության բոլոր հարկ վճարողներին, ովքեր իրենց հարկը վճարել են, և Կառավարության համար հնարավորություն են ստեղծել, որ սա տեղի ունենա։ Բայց հարկեր վճարելու հետ էլի ես ուզում եմ վերադառնալ մեր կատարած գնումներին, որովհետև բացի հարկ վճարելուց, մենք գնումներ ենք կատարում, և երբ որ մենք մեր կատարած գնումները, ի միջի այլոց, դպրոցի բուֆետներն էլ այդ սկզբունքով են աշխատում, այսինքն՝ ՀԴՄ կտրոններ տալիս են, այդ կուլտուրան պետք է հենց դպրոցներից զարգացնել։ 

Բայց երբ որ մենք գնումներ ենք անում, կամ ծառայություններից ենք օգտվում, սրճարան ենք գնում կամ այլ, մեզնից է կախված՝ մենք ՀԴՄ կտրոն վերցնում ենք, թե չէ: ՀԴՄ կտրոնն այն լրացուցիչ երաշխիքն է, որ այն հարկը, որը գոյանում է օրենքով և պետք է փոխանցվի Պետական բյուջե, կփոխանցվի Պետական բյուջե: Երբ որ մենք այդ կտրոնը չենք վերցնում, հնարավորություն ենք տալիս տեսական, որ այդ հարկը չվճարվի։ Էն դեպքում, երբ որ մենք արդեն էդ ապրանքի կամ ծառայության համար վճարելիս հարկը վճարել ենք։ Ցանկացած բան, օրինակ՝ էս ժամացույցը երբ որ գնում ենք, եթե էս ժամացույցը արժի 100 հազար դրամ, իր մեջ արդեն 20 հազար դրամը հարկն է՝ ավելացված արժեքի հարկի տեսքով։ Եթե մենք ՀԴՄ-ն վերցնում ենք, այսինքն՝ մենք բոլոր դեպքերում այդ հարկը վճարում ենք։

Երկրորդը՝ շինարարության որակի հետ կապված, մենք պետք է մեր մոտեցումները շատ՝ գնալով ավելի սկզբունքային դարձնենք, որպեսզի մեր հարգելի շինարարներն էլ հասկանան այս գլխից, որ որակի հետ կոմպրոմիս չի լինելու։ Օրինակ՝ հիմա մենք բոլոր ոլորտներում, ես մեր գործընկերներին՝ և՛ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, և՛ բոլոր գործընկերներին ասում եմ՝ որակի հետ կապված կոմպրոմիս պետք է չլինի։ Էսօր, օրինակ, մտանք քիմիայի լաբորատորիա, ծորակը բացեցինք և տեսանք, որ ծորակը լավ չի աշխատում։ Եվ ինձ համար մեծագույն խնդիրն այն է, որ մենք էսպիսի հանդիսավորությամբ դպրոցը բացենք, էստեղ երկրի և մայրաքաղաքի ղեկավարությունն է, հետո երեխեքը գնան քիմիայի դաս անելու, մեկ էլ էդ ծորակը բացեն ու էդ ծորակը, կներեք արտահայտությանս, ձեռքներին մնա։ Դա ոչ միայն զուտ տեխնիկական՝ նախ՝ լավ չի, ծորակը պետք է աշխատի, բայց սկսած պետության հեղինակությունից՝ շատ կարևոր են էս նրբությունները: Որովհետև մենք պետք է նրբություններին շատ մեծ ուշադրություն դարձնենք: Իհարկե, շինարարությունը այդպես բարդ բան է, այնպես չի լինում, որ միանգամից ամեն ինչը կատարյալ լինի։ Եթե ինչ-որ թերություններ էլ կնկատվեն, շատ կարևոր է, որ հարգելի տնօրենը, ուսուցիչները, աշակերտները չլռեն, արձանագրեն դա թղթի վրա, որովհետև դպրոցը մեկ տարի երաշխիքային սպասարկման ժամանակում է։ Այսինքն՝ այն բանը, որ «վայ չասենք, կամ ինչի չասեք», որովհետև ձեզ համար է կառուցված, ձեզ համար է ստեղծված, և պետք է նաև պատշաճ և համապատասխան որակ ունենա։ Եվ այս կուլտուրան էլ մեզանում պետք է լինի, որպեսզի սեփականության զգացումը ձևավորվի։

Համենայնդեպս, գիտե՞ք, մենք այդպես ենք մտածում և նախագծում, ձեր ընտրությունն է, որ հնարավոր է դուք այստեղ ավելի շատ ժամանակ անցկացնեք արթուն, քան ձեր տներում եք անցկացնում։ Որովհետև մենք ուզում ենք, որ այս տարածքները լցվեն բովանդակությամբ, նկուղներից սկսած, որովհետև ստեղծագործելու, աշխատելու, կյանքը հասկանալու, քննարկելու և զարգանալու հարթակ է տրամադրված ձեզ։ Եվ ես հույս ունեմ, որ համոզված եմ, որ այդ հարթակը կօգտագործեք, որովհետև այսօր մեր երիտասարդությունից զգացվում է, որ գնալով մենք շատ մեծ պոտենցիալ ենք կուտակում, և շատ կարևոր է, որ այդ պոտենցիալը օգտագործվի։

Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին՝ շինարարական ընկերությանը, ԿԳՄՍ նախարարությանը, փոխվարչապետին, բոլոր գործընկերներին, քաղաքապետարանին, ովքեր մասնակցել են։ Եվ ուզում եմ հաջողություն մաղթել բոլորիդ։ Եվ շատ կարևոր է, որ ի դեմս այս դպրոցի, և մյուս դպրոցների, յուրաքանչյուր աշակերտ իր համար արձանագրի մի բան, որ իր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում որ իրենից կախված ամենը անի, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ։ Էական չի՝ ինչով կզբաղվի, բայց լինի հաջողակ: Ի՞նչ է նշանակում հաջողակ։ Նշանակում է՝ սեփական աշխատանքով կարողանալ ապահովել սեփական բարեկեցությունը, իսկ դա իր հերթին նշանակում է պետության ավելի բարձր բարեկեցության մակարդակ: Որովհետև յուրաքանչյուր ոք, ով ինքն իր համար բարեկեցություն է ստեղծում և օրինապահ քաղաքացի է, միանշանակ դրանից ավելի շատ շահում է պետությունը, որովհետև ավելի մեծ հնարավորություններ է ստանում։ Մենք ուզում ենք, որ դուք լինեք հաջողակ, որովհետև ձեր հաջողակ լինելը նշանակում է հաջողակ պետություն, Հայաստանի Հանրապետություն: Շնորհակալ եմ շատ»,- նշել է վարչապետը:

Դիտումների քանակ507
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում 21:3204 Սեպ, 2026
  • Ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, արտադրական նոր հզորություններ. նախարարը այցելել է նորաստեղծ գործարան 21:1804 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հայկական 300-ից ավելի ապրանք՝ առանց մաքսատուրքի․ ինչ է փոխվում ԵՄ շուկայում 21:0004 Սեպ, 2026
  • Թրամփի բանագնացներն այս շաբաթավերջին կայցելեն Մոսկվա և Կիև. Axios 20:4204 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 4-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3504 Սեպ, 2026
  • Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի ԱԾ ղեկավար Պոկլադի գրասենյակին 20:2804 Սեպ, 2026
  • Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է երկրի օդային տարածքի անապահովության վերաբերյալ Ուկրաինայի հայտարարությունը 20:2304 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 4. 2026 20:1804 Սեպ, 2026
  • Վահան Կոստանյանը և Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալն առանձնանշել են համագործակցության հեռանկարային ոլորտները 20:1304 Սեպ, 2026
  • Կուբան մեղմացնում է օտարերկրացիների համար բիզնեսի պայմանները 20:0904 Սեպ, 2026
  • ԱՄԷ շուկան բաց է հայկական ձկնամթերքի համար. արտահանման ծավալը շեշտակի աճել է 20:0304 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 04.09.2026 19:5704 Սեպ, 2026
  • ԵՄ-ն միացել է Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական ճնշման արշավին 19:5104 Սեպ, 2026
  • ՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքը 19:4204 Սեպ, 2026
  • ՌԴ-ում փակվող դռների փոխարեն ԵՄ-ն կանաչ լույս է վառում հայկական արտադրանքի առաջ 19:3604 Սեպ, 2026
  • Օմանը հրաժարվել է Իրանի հետ վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնելու համար. The New York Post 19:3004 Սեպ, 2026
  • Բյուջե քաղաքացիների համար 19:2104 Սեպ, 2026
  • Պետությունն այն փրկարարի կողքին է, որը հանուն այլ մարդու կյանք փրկելու կարևոր առաքելության շարունակում է վտանգի տակ դնել սեփական կյանքը․ ՆԳ նախարար 19:1104 Սեպ, 2026
  • ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ 19:0504 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Նոր շուկաներ՝ նոր հնարավորություններ․ ՀՀ-ից ԱՄԷ ձկան արտահանումը հասել է 60 տոննայի 19:0004 Սեպ, 2026
  • Ապօրինի օտարել է 50 հեկտար հողատարածք. մեղադրյալի աթոռին Շողակաթի նախկին համայնքապետն է 18:5504 Սեպ, 2026
  • Սլովակիան չի աջակցի ԵՄ-ում վետոյի իրավունքից հրաժարվելուն. Ֆիցո 18:4404 Սեպ, 2026
  • Մենք պետք է ՀՀ-ում կարողանանք ջրի շուկա ձևավորել. վարչապետը մասնակցել է ջրային ոլորտի աշխատաժողովին 18:3504 Սեպ, 2026
  • Չեխիան կարևոր գործընկեր և վստահելի կամուրջ է. ՀՀ նախագահ 18:2404 Սեպ, 2026
  • Հանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել է 18:1204 Սեպ, 2026
  • Սեռական խնդիրների մասին պետք է խոսել 18:1004 Սեպ, 2026
  • Ֆոլկլենդյան կղզիները բրիտանական են, քանի որ կղզիների ժողովուրդն ընտրել է լինել բրիտանացի. ՄԲ ՊՆ 18:0304 Սեպ, 2026
  • Նոր նշանակում Քննչական կոմիտեում 17:5404 Սեպ, 2026
  • Մեզ անհրաժեշտ է ժամանակակից, տեխնոլոգիական, մրցունակ և արտահանմանն ուղղված արդյունաբերություն. Տիգրան Գասպարյան 17:4804 Սեպ, 2026
  • Եվրոպական մի քանի երկիր փորձում է ազատվել անօրինական ներգաղթյալներից. Reuters 17:4004 Սեպ, 2026
  • ՏԿԵ նախարարը և Չեխիայի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիոն, երկաթուղային և ավտոմոբիլային ոլորտներում համագործակցության հնարավորությունը 17:3304 Սեպ, 2026
  • Մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով 2 անձ ձերբակալվել է, կատարվել են տասնյակից ավելի խուզարկություններ 17:2704 Սեպ, 2026
  • Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են աշխատանքի անցնել ՆԳ նախարարությունում 17:2004 Սեպ, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում իրականացվել է 218 համալիր հարկային ստուգում. հայտնաբերվել է 33․9 մլրդ դրամի հարկային պարտավորություն 17:1204 Սեպ, 2026
  • Ուկրաինան մտադիր է փակել Ռուսաստանի օդային տարածքը, և այդ ծրագիրն արդեն գործում է. Wall Street Journal 17:0304 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Կեղծ աճուրդներ ու միլիոնների վնաս․ ինչպես են Շողակաթում համայնքային հողերը վաճառվել 17:0004 Սեպ, 2026
  • Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով 16:5404 Սեպ, 2026
  • «Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ 16:3604 Սեպ, 2026
  • Այնթապի պղնձագործական արվեստի հետքերով 16:3004 Սեպ, 2026
  • Ակունքում սուրճի և տոմատի հյութի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել 16:1804 Սեպ, 2026
  • Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցներ» սահմանող օրինագծի քննարկումն արգելափակվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում 16:0904 Սեպ, 2026
  • ՄՍՇՊՀ-ն 15.2 մլն դրամով տուգանել է «Տիգրան Մեծ» շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ին 16:0504 Սեպ, 2026
  • «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները հետազոտական աշխատանքներ են կատարել «Խաչաձոր» տեղամասում 15:5404 Սեպ, 2026
  • Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ 15:4304 Սեպ, 2026
  • ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Խաղաղության խաչմերուկի» թվային ապագային առնչվող միջազգային կլոր սեղան-քննարկմանը 15:3704 Սեպ, 2026
  • Yandex Go-ի վարորդների համար նոր կարգավորումներ․ ինչ է փոխվել 15:2604 Սեպ, 2026
  • Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՔՈԳՎ բացահայտումը 15:1404 Սեպ, 2026
  • Գորիսում «Պանիր Չանախ»-ի արտադրությունը կասեցվել է․ հայտնաբերվել են խախտումներ 15:0504 Սեպ, 2026
  • Լուրեր 15։00 | Ջրի ցանկացած տեղաշարժ 21-րդ դարում փորձ է արվում օգտագործել. վարչապետ | 04.09.2026 15:0004 Սեպ, 2026
  • Գեղարքունիքում աշնանացան ցորենի բարձր բերք են սպասում 14:5204 Սեպ, 2026
  • Կարճատեսություն և ծննդաբերություն 14:3304 Սեպ, 2026
  • Պուտինի և Զելենսկու միջև թշնամանքը խանգարում է ավարտել պատերազմը. Թրամփ 14:2104 Սեպ, 2026
  • Շատ երկրներ են մասնավոր կարգով օգնում Իրանի մեկուսացման ջանքերին. Վենս 14:0904 Սեպ, 2026
  • Մենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Փաշինյան 13:5304 Սեպ, 2026
  • Մրգավանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ 13:4604 Սեպ, 2026
  • Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին 13:3604 Սեպ, 2026
  • ԱԺ նախագահը և Կատարի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները 13:2704 Սեպ, 2026
  • Գերմանիայում սկսվել է Ուկրաինայի համար նախատեսված հարձակողական դրոնների սերիական արտադրությունը 13:2104 Սեպ, 2026
  • Փրկարարի աշխատանքը գրավիչ դարձնելու համար քաղաքականության փոփոխության անհրաժեշտություն կա. վարչապետ 13:0704 Սեպ, 2026
  • Լուրեր 13։00 | Առաջիկայում աշխարհը կարող է բախվել անոմալ շոգերի և նոր բնական աղետների. ՄԱԿ 13:0004 Սեպ, 2026
  • Դատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 միլիոն դրամ 12:5504 Սեպ, 2026
  • Հարավային Կորեան քննարկում է Հորմուզի նեղուց զորքեր ուղարկելու հնարավորությունը 12:4904 Սեպ, 2026
  • Վահագն Խաչատուրյանը և Տոմիո Օկամուրան քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնման հնարավորությունները 12:4104 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 12:3304 Սեպ, 2026
  • ՀՀ նախագահը բանախոսությամբ է հանդես եկել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանում 12:2504 Սեպ, 2026
  • Բեսենթը ողջունել է ԵՄ-ի միացումը ԱՄՆ-ի գլխավորած «Տնտեսական վտարանդի» գործողությանը 12:1704 Սեպ, 2026
  • Ի պատիվ ՀՀ նախագահի Չեխիայի նախագահ Պետր Պավելի անունից տրվել է պաշտոնական ճաշ 12:0404 Սեպ, 2026
  • Ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Սոչիի և Սիրիուս գյուղի վրա, հրկիզվել է նավթաբազան 12:0004 Սեպ, 2026
  • Պարեկները՝ առաջադրանքի բնույթով պայմանավորված, կարող են ծառայություն իրականացնել նաև առկայծող փարոսիկներն անջատված 11:4104 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Սերդար Բերդիմուհամեդովին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու COP17-ի շրջանակներում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովին 11:2604 Սեպ, 2026
  • Գյումրիում հանրային սննդի կետերից մեկը չի աշխատի 11:2104 Սեպ, 2026
  • Շնորհակալություն ձեզ՝ անձնվեր ու բարեխիղճ ծառայության համար. Արամ Ղազարյանի ուղերձը Փրկարարի օրվա առիթով 11:0804 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Փոլա Ուայթ-Քեյնը քննարկել են հավատքի դերը խաղաղության և համերաշխության ամրապնդման գործում 10:5804 Սեպ, 2026
  • Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած քաղաքացիների տարկետման և պարտադիր զինվորական ծառայությունից ազատման պայմանները 10:5004 Սեպ, 2026
  • Առևտրի ոլորտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք. ՊԵԿ 10:4004 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել է 10:2604 Սեպ, 2026
  • Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը 10:1304 Սեպ, 2026
  • Փրկարարը կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ՝ փրկարարի․ ՆԳ նախարարի ուղերձը 10:0704 Սեպ, 2026
  • Սպանդանոցային մորթի կեղծ փաստաթղթերով մսամթերք են վաճառել. նախաքննությունն ավարտվել է 10:0104 Սեպ, 2026
  • Լուրեր 10։00 | Փրկարարի աշխատանքը պետք է դառնա գրավիչ. ինչ քայլեր է ձեռնարկում պետությունը 10:0004 Սեպ, 2026
  • Գազամատակարարման դադարեցումներ՝ Երևանի որոշ հասցեներում, Արարատի և Տավուշի մարզերում 09:4704 Սեպ, 2026
  • Խորեն Տեր-Հարությանի թանգարանը սպասում է նորոգման իր հերթին 09:4304 Սեպ, 2026
  • Նրանց առաքելությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդու սեփական ուժերն այլևս չեն բավականացնում 09:0904 Սեպ, 2026
  • Յանիս Կիրյակիդի. Ճանապարհ դեպի տուն 09:0204 Սեպ, 2026
  • 2015 թվականից ի վեր առաջին անգամ Խաղաղ օվկիանոսի արևելյան և կենտրոնական հատվածներում միաժամանակ ձևավորվել է 3 արևադարձային փոթորիկ 08:5204 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3204 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:1504 Սեպ, 2026
  • «ԱյԴի բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 959 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:0004 Սեպ, 2026
  • Ագրարային ոլորտի ամենապահանջված մասնագիտությունները 00:5204 Սեպ, 2026
  • Ինչո՞ւ «Ուժեղ Հայաստանը» նախընտրեց ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը. ՔՊ-ն կունենա մեծամասնութուն 00:4004 Սեպ, 2026
  • Այս տարվա դեսպանաժողովը ՀՀ իրական ինքնիշխանության, իրական անկախության կերտման մասին էր․ Միրզոյան 00:1904 Սեպ, 2026
  • «Քվանտա» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի 4-րդ սերունդը կսկսի իր ուսումնական ճանապարհը 00:0504 Սեպ, 2026
  • Հայաստան-Չեխիա քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. Խաչատուրյան 23:4703 Սեպ, 2026
  • Ստոմատոլոգիական կլինիկաներում Armed-ի անխոչընդոտ ներդրման համար հավաքարգվել են բոլոր հարցերն ու դիտարկումները 23:3103 Սեպ, 2026
  • Ուկրաինան արագացնում է արագընթաց ԱԹՍ-ների մշակումը. Զելենսկի 23:1303 Սեպ, 2026
  • Նարեկ Նալբանդյանին պատկանող «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 22:5703 Սեպ, 2026
  • Միլիարդներ գողացողը չի կարող պատգարակի տակ թաքնված պատասխանատվությունից խուսափել. վարչապետ 22:4203 Սեպ, 2026
  • Սեյսմիկ անվտանգության բարելավման 3-րդ ծրագրով նախատեսվում է կառուցել ևս 50 դպրոց 22:2703 Սեպ, 2026
  • imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿ 22:1203 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արսեն Խառատյանի հետ 22:0003 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015