Կայացել է ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 16-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը, վերականգնմանն առնչվող 7 նախագիծ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Գեղարքունիքի մարզի Գանձակի Սբ Գևորգ եկեղեցու վերանորոգման, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Տաշտուն գյուղի եկեղեցու տանիքի ժամանակավոր ծածկի, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 20/4 հասցեում հասարակական նշանակության շինության կառուցման էսքիզային նախագծերը համարվել են ընդունելի:

Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մազմանյան 93 բնակելի տան վերակառուցման, Արմավիրի մարզի Արևաշատ գյուղի Սբ Աստվածածին եկեղեցու վերականգնման և ամրակայման, Գեղարքունիքի մարզի Հայրավանքի Սբ Ստեփանոս եկեղեցու երիցատան, Շիրակի մարզի Գյումրի համայնքի Շիրակացու փողոց 162 տեղական նշանակության հուշարձան-շենքի հիմնանորոգման և վերակառուցման էսքիզային նախագծերը վերադարձվել են լրամշակման՝ համաձայն փորձագետների դիտողությունների: