«Որքան շուտ Հայաստանը հստակեցնի Եվրամիությանն անդամակցելու հարցը, այնքան լավ»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը: Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը տեղի է ունեցել Բիշքեկում՝ «ՇՀԿ+» գագաթնաժողովի շրջանակներում: Հայաստանի ղեկավարը հավաստիացրել է, որ Եվրամիության հետ կապված գործընթացը Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի դեմ չէ: Փաշինյանը հերթական անգամ կրկնել է, որ Հայաստանը դեռ ընտրության պահը չի հասունացրել, երբ գա ընտրություն կատարելու իրական պահը, մեր երկիրը, հանրաքվեով կամ առանց հանրաքվեի, անհրաժեշտ որոշումը կկայացնի:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում: