• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Թուրքիան, Ադրբեջանը և այլ երկրներ օգնում են Իրանի մեկուսացմանը. Վենս Թուրքիան, Ադրբեջանը և այլ... 20:17
Ընտրություն առանց ընտրության. ՔՊ-ն միակ առաջադրված ուժն է Ընտրություն առանց ընտրության. ՔՊ-ն... 19:51
Օրը՝ 60 վայրկյանում | 04.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 04.09.2026 19:57
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մենք ուզում ենք, որ այս տարածքները լցվեն բովանդակությամբ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ
Հասարակություն
20:2102 Սեպ, 2026

Մենք ուզում ենք, որ այս տարածքները լցվեն բովանդակությամբ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել հանրապետությունում նոր կառուցված դպրոցներում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցները կառուցվել են Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում։

Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, համապատասխան մարզերի և համայնքների ղեկավարները:

Վարչապետի առաջին կանգառը եղել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում։ Այն կառուցվել է «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում՝ Համաշխարհային բանկի և ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ։ Ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 2,8 մլրդ դրամ։ Արդյունքում՝ Երևան քաղաքի Նոր Նորքի վարչական շրջանն ունի նորակառույց ավագ դպրոց, որը համալրված է անհրաժեշտ լաբորատորիաներով, սարքավորումներով և նախատեսված է 600 աշակերտի համար։

Վարչապետը շնորհավորել է ներկաներին դպրոցի կառուցման, բացման առիթով և այն համարել մեծ իրադարձություն՝ կրթության ոլորտի, Կառավարության, Երևանի համար։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դպրոցաշինության ծրագիրը կրթական ծրագիր է նաև պետության և Կառավարության համար, որովհետև սովորում են 21-րդ դարում դպրոց կառուցել։ «Դպրոցի կառուցումը խնդրի առաջին մասն է, դպրոցի հետագա կյանքը և ընթացքը՝ երկրորդ, որովհետև հիմա հատկապես շատ ընդգծվում է հարցը, թե ի՞նչ պետք է երեխաները դպրոցում սովորեն և ի՞նչ հմտություններով պետք է դպրոցից դուրս գան։ Սա թերևս ամենակարևոր հարցն է։ Մեր ընկալումն այն է, որ դպրոցում երեխաները պետք է ձեռք բերեն բարեկեցիկ կյանքով ապրելու համար անհրաժեշտ հմտություններ, բայց սրանով էլ խնդիրը չի լուծվում, որովհետև ժամանակակից աշխարհը շատ է փոխվում»,- ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ պետք է ճկուն լինել և ճիշտ աշխատանքով արձագանքել իրավիճակին։

Վարչապետի դիտարկմամբ՝ կրթական համակարգի բարեփոխման արդյունքում պետք է երեխաների համար կյանքի փոփոխություններին ադապտացվելու հնարավորություններ ստեղծվեն։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է այն հանգամանքը, որ պետք է յուրաքանչյուրը հասկանա, թե ինչպես է այդ դպրոցը կառուցվել։ Երկրի ղեկավարը նշել է՝ այն կառուցվել է մարդկանց կողմից պետբյուջե վճարած հարկերի միջոցով։ Այդ համատեքստում, վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր հարկ վճարողներին և մեկ անգամ ևս ընդգծել ՀԴՄ կտրոնները վերցնելու մշակույթը երկրում զարգացնելու կարևորությունը։

Անդրադառնալով շինարարության որակի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այն պետք է դարձնել սկզբունքային՝ որակի հետ կապված կոմպրոմիս չի լինելու։

Դիմելով աշակերտներին՝ երկրի ղեկավարը նշել է․ «Մենք ուզում ենք, որ այս տարածքները լցվեն բովանդակությամբ՝ սկսած մտքերից, որովհետև ստեղծագործելու, աշխատելու, կյանքը հասկանալու, քննարկելու և զարգանալու հարթակ է տրամադրված ձեզ։ Համոզված եմ, որ այդ հարթակը կօգտագործեք»։

Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհակալություն է հայտնել դպրոցաշինության ծրագրի մասնակիցներին և հաջողություն մաղթել բոլորին․ «Շատ կարևոր է, որ՝ ի դեմս այս դպրոցի, մյուս դպրոցների յուրաքանչյուր աշակերտ իր համար արձանագրի մի բան, որ իր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, որևէ ջանք չի խնայում և անում է իրենից կախված ամեն բան, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ։ Էական չէ, ինչով կզբաղվի, բայց կլինի հաջողակ։ Ի՞նչ է նշանակում հաջողակ։ Նշանակում է՝ սեփական աշխատանքով կարողանալ ապահովել սեփական բարեկեցությունը, իսկ դա իր հերթին նշանակում է պետության ավելի բարձր բարեկեցության մակարդակ։ Յուրաքանչյուր ոք, ով ինքն իր համար բարեկեցություն է ստեղծում և օրինապահ քաղաքացի է, միանշանակ դրանից ավելի շատ շահելու է պետությունը, որովհետև ավելի մեծ հնարավորություններ է ստանում։ Մենք ուզում ենք, որ դուք լինեք հաջողակ, որովհետև ձեր հաջողակ լինելը նշանակում է հաջողակ պետություն՝ Հայաստանի Հանրապետություն»։

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզ և ներկա գտնվել Վեդի համայնքի Վանաշեն բնակավայրի կառուցված միջնակարգ դպրոցի բացման արարողությանը։ Դպրոցը կառուցվել է Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում՝ ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 2,5 մլրդ դրամ։ Նոր դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար։

Շնորհավորելով ներկաներին դպրոցի կառուցման և բացման առիթով՝ Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով նախատեսված հարկերը վճարող բոլոր տնտեսվարողներին, ՀԴՄ կտրոն թողարկող և պահանջող ու ստացող բոլոր քաղաքացիներին, որովհետև նրանց գործունեության արդյունքում են կյանքի կոչվում այդ ծրագրերը։ Վարչապետի խոսքով՝ դպրոցը պետք է դառնա երեխաների համար զարգանալու և ստեղծագործելու, ինչպես նաև հետագա բարեկեցիկ և հաջողակ կյանքի պատրաստվելու միջավայր, որտեղ նրանք ձեռք կբերեն իրենց ցանկացած հաջողություններին հասնելու հմտություններ։ «Ամենակարևոր հմտությունը, որ կրթական համակարգը պետք է փոխանցի մեր երեխաներին, կյանքի փոփոխություններին ադապտացվելն է, որովհետև կյանքն ինչքան գնա՝ ավելի արագ է փոխվելու, և շատ կարևոր է, որ մեր երեխաները կարողանան կյանքին համահունչ փոխվել դեպի ավելի լավը։ Սրա համար է դպրոցը, սրա մասին է դպրոցը, և նաև դա է պատճառը, որ դպրոցի մուտքի մոտ մի հիմնական ուղերձ է ձեզ ուղղված․ «Լավ սովորեք, որ լավ ապրեք»։ Լավ ապրելու հմտությունները ձեռք են բերվում առաջին հերթին դպրոցում։ Մենք կարծում ենք, որ դրա համար նվազագույն պայմաններն ապահովել ենք, մնացած ամեն ինչը կախված է ձեզնից, և ես բոլորիդ հաջողություն եմ մաղթում ձեր բարեկեցիկ կյանքին այսօր պատրաստվելու գործում», -ասել է Նիկոլ Փաշինյանը։

Արմավիրի մարզում վարչապետը ներկա է գտնվել Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրի կրթահամալիրի և Նոր Կեսարիա բնակավայրի միջնակարգ դպրոցի բացման արարողություններին։

Կրթահամալիրի կառուցման համար պետբյուջեից հատկացվել է ավելի քան 1,7 մլրդ դրամ։ Ծրագրի իրականացման արդյունքում՝ Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրը կունենա նոր կրթահամալիր՝ նախատեսված 200 աշակերտի համար և նախակրթարան՝ նախատեսված 80 երեխայի համար։

432 աշակերտի համար նախատեսված Նոր Կեսարիա բնակավայրի միջնակարգ դպրոցի կառուցման ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 2,6 մլրդ դրամ։

Շնորհավորելով կրթահամալիրի բացման առիթով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Երասխահուն բնակավայրը մանկապարտեզ երբեք չի ունեցել։ Վարչապետը գոհունակությամբ նկատել է, որ նման դպրոցներ ունենալն արդեն դառնում է շատ սովորական մի երևույթ։ «Կարծում եմ, որ մենք հենց սովորականության փոփոխության պիտի հասնենք, որովհետև հիմա էլ, ցավոք, շատ համայնքներում սովորական է, որ չկա մանկապարտեզ, չկա նորմալ դպրոց, չկան նորմալ ճանապարհներ։ Մենք պետք է այդ սովորականության տրամաբանությունը փոխենք, և սովորական լինի, որ կա լավ դպրոց և այլն», - նշել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ լավ ապրելը նույնպես Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի սովորական, ինչի համար Կառավարությունն այսպիսի մեծ ներդրումներ է կատարում։

Վարչապետի գնահատմամբ՝ ուսումնական հաստատություններում կրթություն ստանալը նպաստում է նաև պետության զարգացմանը․ «Պետությունը կա այնքանով, ինչքանով կա քաղաքացի, որ պատրաստ է տեր կանգնել այդ պետությանը, ինչը նշանակում է ապրել այդ երկրում, աշխատել այդ երկրում, հարկեր վճարել այդ երկրում, ստեղծագործել և ավելացնել հնարավորություններն այդ երկրի, առաջին հերթին՝ ֆինանսական, տնտեսական։ Եվ ես այստեղ էլ ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով նախատեսված հարկերը վճարող բոլոր տնտեսվարողներին և բոլոր այն քաղաքացիներին, ովքեր գնումներ անելիս ՀԴՄ կտրոն են պահանջում և ստանում»։

Դիմելով աշակերտներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է․ «Կարևոր է նաև արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում աշխատող մարդիկ, Կառավարությունը և պետությունն այս դպրոցով ներդրում են կատարում ձեր ապագայում, որպեսզի դուք ձեր հետագա կյանքում լինեք ավելի հաջողակ, քան այսօրվա միջին վիճակագրական քաղաքացին, ավելի շատ վաստակեք և ավելի շատ հարկեր վճարեք, որպեսզի դպրոցները հետագայում լինեն ավելի լավը և ձեր երեխաները սովորեն ավելի լավ պայմաններում, ունենան ավելի մեծ հնարավորություններ և ապրեն ավելի լավ»։

Նոր Կեսարիայում դպրոցի բացման արարողությանը Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ նորակառույց դպրոցով բնակավայրում ձևավորվել է բոլորովին նոր միջավայր, որը Կառավարությունը ստեղծում է մի նպատակով, որը փակցված է դպրոցի մուտքի մոտ․ «Լավ սովորեք, որ լավ ապրեք»: Վարչապետը նշել է, որ դպրոցը պետք է համարել կյանքի կարևորագույն և առանցքային սիմվոլներից և գործիքներից մեկը։ Ըստ երկրի ղեկավարի՝ երեխաներին պետք է հստակ այդ ուղերձը փոխանցել, թե ինչպես կապրեն հետագա կյանքում՝ մեծապես կախված է նրանից, թե ինչպես են նրանք անցկացնում իրենց ժամանակը դպրոցում։

Զարգացած պետություն ունենալու հարցում երկրի ղեկավարն ընդգծել է դպրոցի, որակով կրթություն ստանալու կարևորությունը․ «Դպրոցներում են ձևավորվում ապագա ավագանու անդամները, համայնքի ղեկավարները, մարզպետները, նախարարները, վարչապետերը և այդպես շարունակ։ Եվ հենց այստեղ է, որ լուծվում են բազմաթիվ հարցեր։ Հենց այստեղ է, որ որոշվում է՝ ունենալո՞ւ ենք արդյոք մենք պետություն, թե չենք ունենալու, և ինչպիսի՞ն է լինելու այդ պետությունը։ Մենք դպրոցը կառուցում ենք՝ որպես առհավատչյա Հայաստանի Հանրապետության հարատևության»։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նման դպրոցներ կառուցելով Կառավարությունը ստեղծում է ապագայում ոչ թե «յոլա գնալու», այլ՝ լավ ապրելու հնարավորությունները։

Երկրի ղեկավարի վերջին կանգառը եղել է Թալին համայնքը, որտեղ ծանոթացել է Գառնահովիտ բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի պայմաններին։ Շինարարական աշխատանքների համար պետբյուջեից հատկացվել է ավելի քան 1,2 մլրդ դրամ։ Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է երկհարկանի 1621 քմ ընդհանուր մակերեսով 144 տեղ հզորությամբ դպրոցի նոր շենք, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան։

Այստեղ ևս վարչապետը շնորհավորել է բոլորին դպրոցի շինարարության ավարտի և աշխատանքների մեկնարկի առթիվ և ընդգծել, որ հերթական անգամ կարելի է ասել, որ գյուղում իր պատմության ամենամեծ ներդրումն է տեղի ունեցել. «Մենք պատկերացնում ենք, որ դպրոցը մի կենտրոն է, մի կետ է, առանցք է, որի շուրջ կյանքը պետք է վերստեղծվի Գառնահովիտում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը և հույս հայտնել, որ դպրոցը դառնալու է այն կետը, որտեղ կյանքը Գառնահովիտում և մերձակա գյուղերում վերակենդանանալու է, վերաակտիվանալու է, ինչպես նաև դառնալու է սոցիալական շփումների հարթակ բնակչության համար:

«Մենք կառուցում ենք դպրոցներ, որը ոչ միայն ապրելու, այլ լավ ապրելու հմտություններ, լավատեսություն և էներգիա կհաղորդի ոչ միայն երեխաներին, այլև նրանց ծնողներին։ Եվ մենք այս նախագծով, այդ թվում՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» և էլի «300 դպրոց, 500 մանկապարտեզ», հուսահատության արեալը վերածում ենք կյանքի պետության, որտեղ մարդը պետք է ապրի, որտեղ մարդը պետք է ապրի բարեկեցիկ, ազատ և անվտանգ»,- ընդգծել է երկրի ղեկավարը։

Իր խոսքում վարչապետը նշել է, որ դպրոցը հագեցած է բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով, որոնք ունեն Երևան քաղաքի կենտրոնի դպրոցները. «Հիմա ընդհակառակը, կենտրոնում կարող է արդեն կան դպրոցներ, որոնք այս հնարավորությունների մի մասը չունեն»:

Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Այլևս կյանքը պետք է ինքն իր մասին անընդհատ հայտարարի Գառնահովիտում, իսկ որպեսզի կյանքն ինքն իր մասին ամեն օր հայտարարի Գառնահովիտում՝ պետք է Գառնահովիտում ապրող մարդիկ ամեն օր իրենք իրենց մասին հայտարարեն, և այդ հայտարարությունը, համոզված եղեք, առանց արձագանք չի մնա»:

Դիտումների քանակ329
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում 21:3204 Սեպ, 2026
  • Ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, արտադրական նոր հզորություններ. նախարարը այցելել է նորաստեղծ գործարան 21:1804 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հայկական 300-ից ավելի ապրանք՝ առանց մաքսատուրքի․ ինչ է փոխվում ԵՄ շուկայում 21:0004 Սեպ, 2026
  • Թրամփի բանագնացներն այս շաբաթավերջին կայցելեն Մոսկվա և Կիև. Axios 20:4204 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 4-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3504 Սեպ, 2026
  • Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի ԱԾ ղեկավար Պոկլադի գրասենյակին 20:2804 Սեպ, 2026
  • Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է երկրի օդային տարածքի անապահովության վերաբերյալ Ուկրաինայի հայտարարությունը 20:2304 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 4. 2026 20:1804 Սեպ, 2026
  • Վահան Կոստանյանը և Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալն առանձնանշել են համագործակցության հեռանկարային ոլորտները 20:1304 Սեպ, 2026
  • Կուբան մեղմացնում է օտարերկրացիների համար բիզնեսի պայմանները 20:0904 Սեպ, 2026
  • ԱՄԷ շուկան բաց է հայկական ձկնամթերքի համար. արտահանման ծավալը շեշտակի աճել է 20:0304 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 04.09.2026 19:5704 Սեպ, 2026
  • ԵՄ-ն միացել է Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական ճնշման արշավին 19:5104 Սեպ, 2026
  • ՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքը 19:4204 Սեպ, 2026
  • ՌԴ-ում փակվող դռների փոխարեն ԵՄ-ն կանաչ լույս է վառում հայկական արտադրանքի առաջ 19:3604 Սեպ, 2026
  • Օմանը հրաժարվել է Իրանի հետ վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնելու համար. The New York Post 19:3004 Սեպ, 2026
  • Բյուջե քաղաքացիների համար 19:2104 Սեպ, 2026
  • Պետությունն այն փրկարարի կողքին է, որը հանուն այլ մարդու կյանք փրկելու կարևոր առաքելության շարունակում է վտանգի տակ դնել սեփական կյանքը․ ՆԳ նախարար 19:1104 Սեպ, 2026
  • ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ 19:0504 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Նոր շուկաներ՝ նոր հնարավորություններ․ ՀՀ-ից ԱՄԷ ձկան արտահանումը հասել է 60 տոննայի 19:0004 Սեպ, 2026
  • Ապօրինի օտարել է 50 հեկտար հողատարածք. մեղադրյալի աթոռին Շողակաթի նախկին համայնքապետն է 18:5504 Սեպ, 2026
  • Սլովակիան չի աջակցի ԵՄ-ում վետոյի իրավունքից հրաժարվելուն. Ֆիցո 18:4404 Սեպ, 2026
  • Մենք պետք է ՀՀ-ում կարողանանք ջրի շուկա ձևավորել. վարչապետը մասնակցել է ջրային ոլորտի աշխատաժողովին 18:3504 Սեպ, 2026
  • Չեխիան կարևոր գործընկեր և վստահելի կամուրջ է. ՀՀ նախագահ 18:2404 Սեպ, 2026
  • Հանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել է 18:1204 Սեպ, 2026
  • Սեռական խնդիրների մասին պետք է խոսել 18:1004 Սեպ, 2026
  • Ֆոլկլենդյան կղզիները բրիտանական են, քանի որ կղզիների ժողովուրդն ընտրել է լինել բրիտանացի. ՄԲ ՊՆ 18:0304 Սեպ, 2026
  • Նոր նշանակում Քննչական կոմիտեում 17:5404 Սեպ, 2026
  • Մեզ անհրաժեշտ է ժամանակակից, տեխնոլոգիական, մրցունակ և արտահանմանն ուղղված արդյունաբերություն. Տիգրան Գասպարյան 17:4804 Սեպ, 2026
  • Եվրոպական մի քանի երկիր փորձում է ազատվել անօրինական ներգաղթյալներից. Reuters 17:4004 Սեպ, 2026
  • ՏԿԵ նախարարը և Չեխիայի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիոն, երկաթուղային և ավտոմոբիլային ոլորտներում համագործակցության հնարավորությունը 17:3304 Սեպ, 2026
  • Մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով 2 անձ ձերբակալվել է, կատարվել են տասնյակից ավելի խուզարկություններ 17:2704 Սեպ, 2026
  • Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են աշխատանքի անցնել ՆԳ նախարարությունում 17:2004 Սեպ, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում իրականացվել է 218 համալիր հարկային ստուգում. հայտնաբերվել է 33․9 մլրդ դրամի հարկային պարտավորություն 17:1204 Սեպ, 2026
  • Ուկրաինան մտադիր է փակել Ռուսաստանի օդային տարածքը, և այդ ծրագիրն արդեն գործում է. Wall Street Journal 17:0304 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Կեղծ աճուրդներ ու միլիոնների վնաս․ ինչպես են Շողակաթում համայնքային հողերը վաճառվել 17:0004 Սեպ, 2026
  • Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով 16:5404 Սեպ, 2026
  • «Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ 16:3604 Սեպ, 2026
  • Այնթապի պղնձագործական արվեստի հետքերով 16:3004 Սեպ, 2026
  • Ակունքում սուրճի և տոմատի հյութի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել 16:1804 Սեպ, 2026
  • Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցներ» սահմանող օրինագծի քննարկումն արգելափակվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում 16:0904 Սեպ, 2026
  • ՄՍՇՊՀ-ն 15.2 մլն դրամով տուգանել է «Տիգրան Մեծ» շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ին 16:0504 Սեպ, 2026
  • «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները հետազոտական աշխատանքներ են կատարել «Խաչաձոր» տեղամասում 15:5404 Սեպ, 2026
  • Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ 15:4304 Սեպ, 2026
  • ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Խաղաղության խաչմերուկի» թվային ապագային առնչվող միջազգային կլոր սեղան-քննարկմանը 15:3704 Սեպ, 2026
  • Yandex Go-ի վարորդների համար նոր կարգավորումներ․ ինչ է փոխվել 15:2604 Սեպ, 2026
  • Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՔՈԳՎ բացահայտումը 15:1404 Սեպ, 2026
  • Գորիսում «Պանիր Չանախ»-ի արտադրությունը կասեցվել է․ հայտնաբերվել են խախտումներ 15:0504 Սեպ, 2026
  • Լուրեր 15։00 | Ջրի ցանկացած տեղաշարժ 21-րդ դարում փորձ է արվում օգտագործել. վարչապետ | 04.09.2026 15:0004 Սեպ, 2026
  • Գեղարքունիքում աշնանացան ցորենի բարձր բերք են սպասում 14:5204 Սեպ, 2026
  • Կարճատեսություն և ծննդաբերություն 14:3304 Սեպ, 2026
  • Պուտինի և Զելենսկու միջև թշնամանքը խանգարում է ավարտել պատերազմը. Թրամփ 14:2104 Սեպ, 2026
  • Շատ երկրներ են մասնավոր կարգով օգնում Իրանի մեկուսացման ջանքերին. Վենս 14:0904 Սեպ, 2026
  • Մենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Փաշինյան 13:5304 Սեպ, 2026
  • Մրգավանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ 13:4604 Սեպ, 2026
  • Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին 13:3604 Սեպ, 2026
  • ԱԺ նախագահը և Կատարի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները 13:2704 Սեպ, 2026
  • Գերմանիայում սկսվել է Ուկրաինայի համար նախատեսված հարձակողական դրոնների սերիական արտադրությունը 13:2104 Սեպ, 2026
  • Փրկարարի աշխատանքը գրավիչ դարձնելու համար քաղաքականության փոփոխության անհրաժեշտություն կա. վարչապետ 13:0704 Սեպ, 2026
  • Լուրեր 13։00 | Առաջիկայում աշխարհը կարող է բախվել անոմալ շոգերի և նոր բնական աղետների. ՄԱԿ 13:0004 Սեպ, 2026
  • Դատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 միլիոն դրամ 12:5504 Սեպ, 2026
  • Հարավային Կորեան քննարկում է Հորմուզի նեղուց զորքեր ուղարկելու հնարավորությունը 12:4904 Սեպ, 2026
  • Վահագն Խաչատուրյանը և Տոմիո Օկամուրան քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնման հնարավորությունները 12:4104 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 12:3304 Սեպ, 2026
  • ՀՀ նախագահը բանախոսությամբ է հանդես եկել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանում 12:2504 Սեպ, 2026
  • Բեսենթը ողջունել է ԵՄ-ի միացումը ԱՄՆ-ի գլխավորած «Տնտեսական վտարանդի» գործողությանը 12:1704 Սեպ, 2026
  • Ի պատիվ ՀՀ նախագահի Չեխիայի նախագահ Պետր Պավելի անունից տրվել է պաշտոնական ճաշ 12:0404 Սեպ, 2026
  • Ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Սոչիի և Սիրիուս գյուղի վրա, հրկիզվել է նավթաբազան 12:0004 Սեպ, 2026
  • Պարեկները՝ առաջադրանքի բնույթով պայմանավորված, կարող են ծառայություն իրականացնել նաև առկայծող փարոսիկներն անջատված 11:4104 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Սերդար Բերդիմուհամեդովին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու COP17-ի շրջանակներում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովին 11:2604 Սեպ, 2026
  • Գյումրիում հանրային սննդի կետերից մեկը չի աշխատի 11:2104 Սեպ, 2026
  • Շնորհակալություն ձեզ՝ անձնվեր ու բարեխիղճ ծառայության համար. Արամ Ղազարյանի ուղերձը Փրկարարի օրվա առիթով 11:0804 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Փոլա Ուայթ-Քեյնը քննարկել են հավատքի դերը խաղաղության և համերաշխության ամրապնդման գործում 10:5804 Սեպ, 2026
  • Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած քաղաքացիների տարկետման և պարտադիր զինվորական ծառայությունից ազատման պայմանները 10:5004 Սեպ, 2026
  • Առևտրի ոլորտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք. ՊԵԿ 10:4004 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել է 10:2604 Սեպ, 2026
  • Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը 10:1304 Սեպ, 2026
  • Փրկարարը կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ՝ փրկարարի․ ՆԳ նախարարի ուղերձը 10:0704 Սեպ, 2026
  • Սպանդանոցային մորթի կեղծ փաստաթղթերով մսամթերք են վաճառել. նախաքննությունն ավարտվել է 10:0104 Սեպ, 2026
  • Լուրեր 10։00 | Փրկարարի աշխատանքը պետք է դառնա գրավիչ. ինչ քայլեր է ձեռնարկում պետությունը 10:0004 Սեպ, 2026
  • Գազամատակարարման դադարեցումներ՝ Երևանի որոշ հասցեներում, Արարատի և Տավուշի մարզերում 09:4704 Սեպ, 2026
  • Խորեն Տեր-Հարությանի թանգարանը սպասում է նորոգման իր հերթին 09:4304 Սեպ, 2026
  • Նրանց առաքելությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդու սեփական ուժերն այլևս չեն բավականացնում 09:0904 Սեպ, 2026
  • Յանիս Կիրյակիդի. Ճանապարհ դեպի տուն 09:0204 Սեպ, 2026
  • 2015 թվականից ի վեր առաջին անգամ Խաղաղ օվկիանոսի արևելյան և կենտրոնական հատվածներում միաժամանակ ձևավորվել է 3 արևադարձային փոթորիկ 08:5204 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3204 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:1504 Սեպ, 2026
  • «ԱյԴի բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 959 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:0004 Սեպ, 2026
  • Ագրարային ոլորտի ամենապահանջված մասնագիտությունները 00:5204 Սեպ, 2026
  • Ինչո՞ւ «Ուժեղ Հայաստանը» նախընտրեց ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը. ՔՊ-ն կունենա մեծամասնութուն 00:4004 Սեպ, 2026
  • Այս տարվա դեսպանաժողովը ՀՀ իրական ինքնիշխանության, իրական անկախության կերտման մասին էր․ Միրզոյան 00:1904 Սեպ, 2026
  • «Քվանտա» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի 4-րդ սերունդը կսկսի իր ուսումնական ճանապարհը 00:0504 Սեպ, 2026
  • Հայաստան-Չեխիա քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. Խաչատուրյան 23:4703 Սեպ, 2026
  • Ստոմատոլոգիական կլինիկաներում Armed-ի անխոչընդոտ ներդրման համար հավաքարգվել են բոլոր հարցերն ու դիտարկումները 23:3103 Սեպ, 2026
  • Ուկրաինան արագացնում է արագընթաց ԱԹՍ-ների մշակումը. Զելենսկի 23:1303 Սեպ, 2026
  • Նարեկ Նալբանդյանին պատկանող «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 22:5703 Սեպ, 2026
  • Միլիարդներ գողացողը չի կարող պատգարակի տակ թաքնված պատասխանատվությունից խուսափել. վարչապետ 22:4203 Սեպ, 2026
  • Սեյսմիկ անվտանգության բարելավման 3-րդ ծրագրով նախատեսվում է կառուցել ևս 50 դպրոց 22:2703 Սեպ, 2026
  • imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿ 22:1203 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արսեն Խառատյանի հետ 22:0003 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015