Վարշավայում Ռուսաստանի դեսպան Գեորգի Միխնոյին կանչել են Լեհաստանի արտաքին գործերի նախարարություն: Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ լեհական կողմը մտադիր է վճռական բողոք հայտնել դիվանագետին՝ «Ռուսաստանի աճող ագրեսիվ ակտիվության դեմ»: Նման քայլով Վարշավան համերաշխություն է հայտնում Բեռլինին:
Գերմանական հատուկ ծառայությունների և քննչական մարմինների տեղեկությունների հիման վրա՝ Գերմանիայի կառավարությունը Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարքի հետ կապված օգոստոսյան միջադեպին մասնակցության համար: Բեռլինում այն գնահատում են որպես եվրոպական պետությունների դեմ ռուսական հիբրիդային գործողությունների ավելի լայն արշավի մաս։
Ի պատասխան այդ գործողությունների՝ Գերմանիան որոշել է փակել Բոննում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը և դադարեցնել Բեռլինում «Ռուսական տան» աշխատանքը: