Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Իրանի միջև «Պարզեցված մաքսային միջանցք»-ի արձանագրության նախագծի ստորագրման առաջարկությանը:
Արտահանման խնդիրն ամբողջությամբ լուծվել է, Կառավարությունը կշարունակի աջակցության ծրագրերը: Եթե նույնիսկ այսօր ԵԱՏՄ շրջանակում խնդիրները լուծվեն, դիվերսիֆիկացիան պետք է շարունակի մնալ մեր ռազմավարությունը՝ գործադիրի նիստում ընդգծել է վարչապետը:
Մինչև տարեվերջ կավարտվի առաջին փուլի՝ 303 դպրոցի կառուցման ու վերակառուցման ծրագիրը, արձանագրել է Նիկոլ Փաշինյանը, նշել, որ կմեկնարկի 300 նոր դպրոցի կառուցման պետական ծրագիրը:
Մանրամասները՝ ռեպորտաժում: