ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել մանկավարժների հետ՝ քննարկելու հանրակրթության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Հանդիպմանն առանձնակի անդրադարձ է եղել հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարի թափուր հաստիքը համալրելու ընթացակարգին, կամավոր ատեստավորման ընձեռած հնարավորություններին, հարցաշարերի բովանդակությանը և այլ հարցերի:
Նշենք, որ ուսուցիչների հետ հանդիպումները շարունակական են. ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ լրացնելով դիմում-հայտ կից
հղմամբ: