Սեպտեմբերի 2-ից 9-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվում են Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների կիսաեզրափակիչ մրցաշարերը: Այս մասին հայտնում է ֆեդերացիան։
Տղամարդկանց մրցաշարում 1-4-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի տղամարդկանց 2027 թ. առաջնության առաջին խմբի մրցաշարին:
Կանանց մրցաշարում 1-10-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստուհիները իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի կանանց 2027 թ. առաջնության առաջին խմբի մրցաշարին: