Հրազդանի ցեմենտի գործարանը վերջապես նոր սեփականատեր ունի: Սնանկ ճանաչված ընկերության աճուրդը կայացել է, և նոր սեփականատերը խոստանում է կարգավորել տարիների ընթացքում կուտակված խնդիրները: Իսկ խնդիրները շատ են՝ հարկային ու վարկային պարտավորություններից մինչև աշխատավարձերի պարտքեր: Աշխատակիցները երկու տարի մնացել են առանց վարձատրության:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան