ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում, ըստ որի՝ Վրեժ Մխիթարյանն ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։
Մեկ այլ որոշմամբ Վրեժ Մխիթարյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։
Որոշումներն ուժի մեջ են մտնում ստորագրման պահից։