Կառավարությունն ընդունել է Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքում գտնվող հողամասի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ որոշում։
Արդյունքում՝ հնարավորություն կստեղծվի Կապանի ֆուտբոլային մարզադաշտի համալիր վերակառուցումն ու արդիականացումը իրականացնելու համար՝ այն համապատասխանեցնելով ժամանակակից տեխնիկական, անվտանգության, մատչելիության և միջազգային մրցումային պահանջներին։
Արդյունքում, կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ մանկապատանեկան, սիրողական և պրոֆեսիոնալ ֆուտբոլի զարգացման, մարզիկների պատրաստման, հանրապետական և միջազգային մրցաշարերի, ինչպես նաև զանգվածային մարզական և մշակութային միջոցառումների կազմակերպման համար, որն էլ կնպաստի բնակչության ֆիզիկական ակտիվության բարձրացմանը, առողջ ապրելակերպի տարածմանը և մարզական կյանքում երեխաների ու երիտասարդների ներգրավմանը: