Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկին։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Վրաստանի խորհրդարանի միջև ձևավորված ավանդական կապերի ամրապնդման կարևորությունն ու հետագա զարգացմանն առնչվող հարցեր: