Իրանական ուժերը հարվածել են Քուվեյթում գտնվող ամերիկյան բազային։ Այդ մաին հայտնել են իրանական լրատվամիջոցները:
Հարձակման ժամանակ օգտագործվել են հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Քուվեյթի բանակը հաստատել է տեղեկությունը:
Սոցցանցերում հրապարակված հաղորդագրության մեջ Քուվեյթի բանակը նշել է, որ երկրի հակաօդային պաշտպանությունը վաղ առավոտից կասեցրել է Իրանի կողմից հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակումները։