Վարչապետի ճեպազրույցի օրվա հարցերը վերաբերել են Բիշքեկում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հանդիպման պայմանավորվածություններին: Վարչապետը դրական է գնահատել աշխատանքային մթնոլորտը, նշել, որ առաջիկայում այց կունենա Մոսկվա: Ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու հարցին, մեր երկրի ղեկավարը պատասխանել է՝ եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի տարածքից, մենք չենք առարկի, բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել: Բիշքեկում Ալիևի հետ հանդիպման օրակարգում են եղել նաև գերիների, անհետ կորածների հետ կապված հարցերը, տեղեկացրել է վարչապետը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան