Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է գիշերն ուկրաինական մոտ 500 ԱԹՍ խոցելու մասին: Հարվածներ են հասցվել Սոչիին, նավթաբազաներից մեկում հրդեհ է բռնկվել, օդանավակայանի աշխատանքը սահմանափակվել է: Նավթաքիմիական գործարան է վնասվել Բաշկորտոստանում: Բելգորոդի մարզում հաղորդվում է զոհերի և վիրավորների մասին, կան ավերածություններ:
Ռուսական ուժերն էլ հարվածել են Օդեսային: Մեկ մարդ զոհվել է, առնվազն հինգը՝ վիրավորվել: Տուժածներ կան Կիևում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը, հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու միջև թշնամանքի մակարդակը խանգարում է ավարտել պատերազմը:
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ Սպիտակ տան բանագնացներն առաջիկա օրերին կայցելեն Մոսկվա և Կիև, ուկրաինական կողմն արդեն պատրաստվում է հանդիպմանը:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: