Էջմիածնում միանգամից նորոգվում է 6 փողոց:
Ձգձգվող աշխատանքը որոշ անհարմարություններ է ստեղծել բնակիչների համար, թեպետ գիտեն, որ ամբողջությամբ փոխվում է կոյուղին, ավարտին կունենան նաև ասֆալտապատ փողոցներ:
Վաղարշապատի համայնքապետը կոչ է անում համբերատար լինել, շինարարությունն աննախադեպ մասշտաբի է, ճանապարհներից երկուսում աշխատանքն ավարտում են, կանեն նաև ծառատունկ: