Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը հրավիրում է «Գաստրոնոմիայի միջազգային ավան 2026 / Village International de la Gastronomie 2026»՝ բացահայտելու հայկական խոհանոցի և մշակույթի հարուստ ժառանգությունը։
Հայկական տաղավարը այցելուներին կներկայացնի Հայաստանի համերն ու խոհարարական ավանդույթները։
«Սեպտեմբերի 10-13-ը՝ ժամը՝ 10:00-22:00-ն՝ Փարիզի «Concorde» հրապարակում խոհարար Լավրենտ Առաքելյանը (Laurent Lucie) տեղում կպատրաստի հայկական խոհանոցի ամենահայտնի ուտեստները: Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական սննդամթերքի և խմիչքների լայն ընտրանուն, որը կներկայացնի «NUR» (Laert Freeman) խանութը:
Ավանի շրջանակներում նախատեսված են նաև հետևյալ միջոցառումները.
սեպտեմբերի 12-ին՝ շաբաթ՝ 13:30 - Ֆրանսիա-Հայաստան խոհարարական հանդիպում (Pavillon des Disciples d’Escoffier)
14:30 - Հայկական խոհանոցի մասին Կորին և Ռիշար Զարզավաջյանների հեղինակային գրքի շնորհանդես-հանդիպում (Pavillon de la Librairie Gourmande)
սեպտեմբերի 13-ին՝ կիրակի՝ 12:00 - Հայկական պարերի ներկայացում «Երազ» համույթի կատարմամբ (Scène Obélisque)