Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ: Հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Դիլիջանում տեղի ունեցած «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026-2031» թեմայով աշխատաժողովի բացման խոսքում: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի բոլոր բնակավայրերն ունեն խմելու ջրի, ոռոգման ջրի էական խնդիրներ:
Պետության ղեկավարը մատնանշել է, որ այն տեղերում, որտեղ կա ոռոգում, ոռոգման տեխնոլոգիայի և որակի լրջագույն խնդիրներ կան: Վարչապետն աններելի է համարում, որ օգտագործված ջրի մաքրումը մեր երկրում ոչ թե կանոն է, այլ՝ կանոնից բացառություն: Աշխատաժողովի ամփոփիչ ելույթում պետության ղեկավարը նշել է՝ ջրային ոլորտի բարեփոխումներից պետք է անցում կատարել ջրային վերափոխման օրակարգին:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։