Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում ԱԱԾ կենտրոնական շենքին։ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ այն ուղղվել է անմիջապես ծառայության ղեկավարի աշխատասենյակ, որն այդ պահին տեղում չի եղել, կան տուժածներ:
Հանրապետության ԱԳՆ-ն լուրջ էսկալացիա է որակել տեղի ունեցածը, որը պետք է համարժեք պատասխան ստանա: Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել նաև Օդեսային: Մեկ մարդ զոհվել է, առնվազն հինգը՝ վիրավորվել:
Ռուսաստանի ՊՆ-ն էլ հայտնել է գիշերն ուկրաինական մոտ 500 ԱԹՍ խոցելու մասին: Հարվածներ են հասցվել Սոչիին, նավթաբազաներից մեկում հրդեհ է բռնկվել, օդանավակայանի աշխատանքը սահմանափակվել է: Նավթաքիմիական գործարան է վնասվել Բաշկորտոստանում: Բելգորոդի մարզում հաղորդվում է զոհերի և վիրավորների մասին, կան ավերածություններ:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը կարծիք է հայտնել, որ մինչև 2027 թվականի գարուն դժվար դե հրադադարի պայմաններ ստեղծվեն: Կիրիլ Բուդանովը նշել է, որ ձմռանը Ռուսաստանը կփորձի հրթիռակոծություններով կոտրել Ուկրաինան։ Սակայն բանակցությունները, ի վերջո, ինչ-որ տեղ պետք է տանեն։ «Անհնար է հավերժ կռվել»,- շեշտել է Բուդանովը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու միջև թշնամանքի մակարդակը խանգարում է ավարտել պատերազմը:
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ Սպիտակ տան բանագնացներն առաջիկա օրերին կայցելեն Մոսկվա և Կիև, ուկրաինական կողմն արդեն պատրաստվում է հանդիպմանը:
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի տեսաշարում։