Սերբիայի իշխող Սերբական առաջադիմական կուսակցության ղեկավարությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում երկրի գործող նախագահ Ալեքսանդր Վուչիչին ընտրել է վարչապետի թեկնածու:
«Ինձ համար մեծ պատիվ է ձեզնից ստացած այդ վստահությունը։ Տեսնենք, թե ինչ կասի ժողովուրդը»,- ասել է Վուչիչը համագումարում քվեարկությունից հետո։ Միջոցառումը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին Սերբիայի հարավում գտնվող Նիշ քաղաքում:
Սերբիայի խորհրդարանական ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 25-ին: Շուտով տեղի կունենա խորհրդարանի լուծարումը: Ալեքսանդր Վուչիչը, որի նախագահական ժամկետն ավարտվում է 2027 թվականին, ասել է, որ պատրաստվում է հրաժարական տալ: Այս դեպքում պետության ղեկավարի ընտրությունները պետք է անցկացվեն 90 օրից։