Բուդապեշտը պահանջել է, որ 10 ռուս դիվանագետ լքի Հունգարիայի տարածքը։ Արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի խոսքով՝ իշխանությունները եզրակացրել են, որ ռուս ներկայացուցիչները զբաղվել են իրենց դիվանագիտական կարգավիճակի հետ անհամատեղելի և Վիեննայի կոնվենցիայի դրույթները խախտող գործունեությամբ։
«Այս որոշումը կայացվել է Հունգարիայի անվտանգությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Դա չի նշանակում դիվանագիտական հարաբերությունների խզում։ Հունգարիան մտադիր է շարունակել երկխոսությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա»,- նշել է Օրբանը։
Մոսկվայից արձագանքել են, խոստացել կոշտ և ցավոտ արձագանք տալ: «Սա Բուդապեշտում ռուսաֆոբ լոբբիի ջանքերի դրսևորում է»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։