ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցանկում ներառել է իրանական ավիացիայի հետ կապված 36 ֆիզիկական և իրավաբանական անձի, այդ թվում՝ 27 իրանական ավիաընկերություն:
Ի թիվս այլոց, սահմանափակումները վերաբերել են Iran Aseman Airlines-ին, Iran Airtour-ին, Kish Air-ին, Qeshm Air-ին, Taban Airlines-ին, Zagros Airlines-ին, Chabahar Airlines-ին և մի շարք այլ փոխադրողների:
Պատժամիջոցներ են սահմանվել նաև ԱՄԷ-ի, Թուրքիայի, Մալայզիայի և Ղազախստանի ընկերությունների և միջնորդների դեմ, որոնց Վաշինգտոնը մեղադրում է իրանական ավիացիային, այդ թվում՝ Mahan Air-ին աջակցություն ցուցաբերելու համար:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունից հայտարարել են, որ միջոցառումներն ուղղված են Իրանի հետագա տնտեսական մեկուսացմանը և զենքի, անձնակազմի և բեռների փոխադրման համար ավիացիոն հատվածի օգտագործման կասեցմանը: