Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը։
Կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, խաղաղության գործընթացի առաջմղման, տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության ապահովման հետ կապված հարցեր։
Անդրադարձ է եղել TRIPP նախագծի իրականացմանը, դրա զարգացման հարցերով ընկերության ստեղծմանը, որը կղեկավարի ենթակառուցվածքների շինարարությունը։