Հայաստանի ներկայացուցիչ «Կիլիկիան» ավարտել է պայքարը Բոսնիա և Հերցեգովինայի Զենիցա քաղաքում ընթացող UEFA Regions' Cup-ի որակավորման միջանկյալ փուլում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։
Վերջին՝ 3-րդ տուրում հայկական թիմը 3։5 հաշվով պարտվել է հյուսիսմակեդոնական «Բիտոլային»։
ՀՀ թիմից դուբլի հեղինակ է դարձել Դավիթ Յավրյանը, մեկ գոլ էլ խփել է Գեորգի Կոստենկովը։