Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտնել են Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ում արտադրված Dive-LD անօդաչու ստորջրյա սարքի առգրավման մասին, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը:
ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ նշվում է, որ գրավված սարքը ԱՄՆ բանակի ամենաժամանակակից ինտելեկտուալ անօդաչու ստորջրյա սարքերից մեկն է, որը շահագործման է հանձնվել 2025 թվականին: Կորպուսը նաև տրամադրել է գրավված սարքի լուսանկարները: