Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզից տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է«Ազատ ժամանակ, Փարիզ, արտիշոկ»:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:
Վարչապետը Փարիզում մասնակցելու է Միջազգային տիեզերական գագաթնաժողովին: Հայաստանի ղեկավարը սոցցանցի իր էջում ինքնաթիռից տեսանյութ է հրապարակել, տեղեկացրել, որ հանդիպելու է նաև նախագահ Մակրոնի հետ։