Ընդհանուր իրավասության Եվրոպական դատարանը չորեքշաբթի մերժել է Հունգարիայի հայցը ԵՄ-ի որոշման դեմ՝ Ուկրաինային ռազմական օգնության համար ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու վերաբերյալ:
«Դատարանը հայցը մերժում է այն հիմքով, որ գործն իր իրավասությունից դուրս է»,- ասվում է դատարանի կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ: Որոշումը կարող է բողոքարկվել երկու ամիս և 10 օրվա ընթացքում։
2024 թվականի մայիսին ԵՄ Խորհուրդը հավանություն էր տվել Ուկրաինային աջակցելու համար ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու ծրագրին։ Սակայն Հունգարիան ձեռնպահ էր մնացել, և երբ Խաղաղության եվրոպական հիմնադրամի կոմիտեն նույն թվականի հունիսին քվեարկեց առաջին տրանշը հատկացնելու օգտին, Բուդապեշտին թույլ չտվեցին քվեարկել։ Արդյունքում Հունգարիան դիմել է ԵՄ դատարան՝ պահանջելով չեղյալ հայտարարել այդ որոշումը՝ պատճառաբանելով քվեարկության ընթացակարգի խախտումը։