Հրազդանի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում Գերմանիայի, Շվեյցարիայի կառավարությունների, Հրազդանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ հիմնադրվել է կրթական-ժամանցային գոտի, որտեղ հնարավոր է բացօթյա սեմինարներ, խմբային դասեր, համայնքային միջոցառումներ կազմակերպել: Համայնքի ղեկավարի խոսքով՝ մինչև այս զբոսայգին վարձակալության էր հանձնված և խիստ անբարեկարգ էր. շուրջ 300 մեքենա աղբ են դուրս բերել այնտեղից:
Մանրամասները՝ Էմմա Վարդանյանի ռեպորտաժում: