«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

ԼԼուսինե Մուրադյան

Բուժծառայություն դիմաց տերմինալով վճարում կատարելիս քաղաքացուն ավտոմատ կտրամադրվի էլեկտրոնային ՀԴՄ կտրոն. այն կարտացոլվի նաև ArMed-ում

Բուժծառայություն դիմաց տերմինալով վճարում կատարելիս քաղաքացուն ավտոմատ կտրամադրվի էլեկտրոնային ՀԴՄ կտրոն. այն կարտացոլվի նաև ArMed-ում

Առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի 380.1 հոդվածում կատարել փոփոխություն, ըստ որի՝ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի համար պարտադիր կլինի կիրառել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա: Եթե վճարումն իրականացվել է վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքների միջոցով, ապա այս դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա ունենալը կդառնա պարտադիր: Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ԱԺ-ում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը:

«Այս նախագիծը ստեղծում է հնարավորություն՝ բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություններին վճարային տերմինալներով վճարում կատարելիս քաղաքացուն ավտոմատ տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ:

Սա լուծում է, նախ, այն հարցը, որ ՀԴՄ տրամադրելու գործով այլևս տվյալ ԲԿ-ի հաշվապահությունը չի ծանրաբեռնվի, և երկրորդ՝ դա կոռուպցիոն ռիսկ է զսպում հատկապես առողջության ապահովագրության մեխանիզմը ներդնելուց հետո, այն է՝ մասնավոր դեպքերը նույնպես արդեն կերևան ArMed միասնական տեղեկատվական ցանցում: Այսինքն՝ չի կարող լինել դեպք, երբ մասնավոր վճարումը կատարելուց հետո դա չմուտքագրվի ArMed»,- ասաց պատգամավորը:

Հարակից զեկուցող, ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը պարզաբանեց. «Սրանով ի՞նչ ենք անում. բժշկական ծառայությունների մասով ամբողջությամբ ՀԴՄ-ի տրամադրումը բոլոր ծառայությունների մասով կլինի ոչ միայն քարտային վճարումների, այլև տերմինալների [միջոցով]:

Նաև ՀԴՄ-ն կապվում է ArMed համակարգի հետ, այսինքն՝ ՀԴՄ-ում կարտացոլվի նաև ArMed-ի համապատասխան գրանցման կոդը: Այդտեղ որևէ անձնական տվյալ չի արտացոլվի, և ՊԵԿ-ին անձնական տվյալներ հայտնի չեն լինի, այլ միայն կարտացոլվի, որ ArMed-ում գրանցված է»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում