ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ փետրվարի 9-ի համատեղ հայտարարությունների ու հարցուպատասխանի ընթացքում Վենսի խոսքի թարգմանությունն իրականացրել է ամերիկյան կողմի թարգմանիչը:
Այս մասին պարզաբանումն
«Արմենպրես»-ին տրամադրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Տեղեկացնենք, որ ԱՄՆ փոխնախագահի թարգմանությունը, ընդունված ընթացակարգի համաձայն, իրականացրել է հյուրընկալվող կողմի թարգմանիչը: Միաժամանակ Կառավարությունը
հրապարակել է ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունների, հարցուպատասխանի թարգմանությունն ու սղագրությունը»,- նշել են վարչությունից:
Վենսի հայտարարությունների հեռարձակումից հետո թարգմանության որակի վերաբերյալ քննարկումներ են ծավալվել սոցիալական ցանցերում: Մասնավորապես, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, թե ՀՀ կառավարությունը սխալ է թարգմանել Վենսի խոսքերը: