Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության անշարժ և շարժական գույքեր բռնագանձելու հայցը: 2008 թվականի մայիսից պատգամավորը տարբեր պաշտոններ է զբաղեցրել պետական համակարգում և ըստ դատախազության՝ կուտակել ապօրինի 5 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց և մոտ 700 հազար դոլարին համարժեք դրամ: