Նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 9-ին հրամանագիր է ստորագրել, որով Վազգեն Սմբատյանը նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2026 թվականի հունվարի 19-ի ԲԴԽ-4-Ո-4 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Վազգեն ՍՄԲԱՏՅԱՆԻՆ նշանակել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,-նշվում է հրամանագրում: