ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում հրապարակել է ԱՄՆ-ից ձեռք բերված «V-BAT» տեսակի անօդաչու թռչող սարքի լուսանկարն ու գրել․
«Հայաստան-ԱՄՆ պաշտպանական համագործակցության նոր փուլի մեկնարկը, ինչի համար շնորհակալ ենք ԱՄՆ գործընկերներին:
V-BAT հետախուզական ԱԹՍ-ը՝ Հայաստանում»:
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ՀՀ վարչապետին և ԱՄՆ փոխնախագահին են ներկայացվել Հայաստանի կողմից ԱՄՆ-ից ձեռք բերված «V-BAT» տեսակի անօդաչու թռչող սարքի հնարավորությունները։