«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում դեռ որոշում չունեն՝ քվեարկելու են արդյոք հանձնաժողովի նախագահի ընդդիմադիր թեկնածուին: Ալխաս Ղազարյանը Գարեգին Բ-ի ավազանի անունը տալուն ընդդիմության արձագանքը համարել է հուզական ընկալում: Պատգամավորը հիշեցրել է, որ առաջինը ընդդիմադիրներն են սկսել, նրա խոսքով՝ դրանից շոուներ կազմակերպել: Ղազարյանի կարծիքով՝ կապ չունի դուր է գալիս, թե ոչ, ընդդիմությունը պետք է լսի ճշմարտությունը:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան