2026 թ. սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500 հազար դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։ Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ԱՍՀ նախարարության ներկայացրած որոշման նախագիծը։ Այս մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից:
Միաժամանակ, նպաստի նշանակման դիմումները կընդունվեն բացառապես առցանց եղանակով՝
e-social.am հարթակի միջոցով․ բացառություն կկազմեն օրենքով նախատեսված որոշ դեպքերը։
Նշենք, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար դիմումը անհրաժեշտ է ներկայացնել մինչև երեխայի մեկ տարին լրանալը։