«ԱՄՆ-ն լիովին վերահսկում է Հորմուզի նեղուցը, և, կարծում եմ, մենք այն կպահպանենք: Մեր ծովային շրջափակումը, ինչպես բոլորն են անվանում, պողպատե պատ է, և Իրանը ոչինչ չի կարող անել դրա դեմ։ Նրանք չունեն ո՛չ նավատորմ, ո՛չ ռազմաօդային ուժեր, նրանք չեն վճարում զինվորներին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ջախջախված է ու փախչում է, իսկ նրանց «ղեկավարությունը», լավագույն դեպքում, անորոշ վիճակում է»,- գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։
Նույն գրառման մեջ ամերիկացի առաջնորդը նշել է, որ Իրանում գնաճը հասնում է 300%-ի, և, ըստ նրա, Իսլամական Հանրապետությունում իրավիճակը վատթարանում է։