Օգոստոսի 3-ից մինչ օրս մթերվել է 755 տոննա լոլիկ։ Արտադրողները հույս ունեն, որ մթերման գինը մի փոքր էլ կբարձրանա։ Նախորդ ամիս նրանց դժգոհություններից հետո կառավարությունը մի շարք որոշումներ ընդունեց, ինչը հնարավորություն տվեց գործարաններին պլանավորածից մեծ ծավալի մթերումներ անել, բացի այդ՝ շուրջ 10 դրամով բարձրացնել մթերման գինը։ Էկոնոմիկայի փոխնախարարը վստահեցնում է, որ հիմա գործարանները մեծ պահանջարկ ունեն։ Արման Խոջոյանը կոչ է անում ֆերմերներին՝ եթե դեռ չունեն մթերման պայմանագրեր, դիմեն նախարարություն կամ համայնքների ղեկավարներին։
Հեղինակ՝ Էմմա Վարդանյան