Ազգային ժողովում հերթական անգամ կրքերը շիկացել են, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը Գարեգին Բ-ին դիմել է ավազանի անունով։ Փոխադարձ կշտամբանքներից հետո Սոնա Ղազարյանը կոչ է արել ընդդիմությանը միանալ Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման շարժմանը։ Խորհրդարանն այսօր ավարտել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը. թեկնածուն, հիշեցնեմ, կառավարող խմբակցությունից առաջադրված Արուսյակ Ջուլհակյանն է։ Ազգային ժողովը սկսել, բայց չի ավարտել Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը. թեկնածուն «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից առաջադրված Հայկ Ֆարմանյանն է։
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան