• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ՀՀ բնության խնդիրները և COP 17-ի հնարավոր ազդեցությունը ՀՀ բնության խնդիրները և... 20:03
Բաքվի դիրքորոշումն ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ մնում է անփոփոխ. Մուստաֆաև. «Հարևաններ» Բաքվի դիրքորոշումն ուկրաինական ճգնաժամի... 19:59
Օրը՝ 60 վայրկյանում | 11.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 11.09.2026 19:42
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Երաշխիքը Հայաստանի էներգետիկ և տնտեսական դիվերսիֆիկացիան է. Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին
Քաղաքականություն
19:3513 Օգս, 2026

Երաշխիքը Հայաստանի էներգետիկ և տնտեսական դիվերսիֆիկացիան է. Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին

Մեր ընդդիմադիր գործընկերները՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, «Հայաստան» խմբակցությունը, Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ մեր քննարկումներում մի հատ կարմիր թել են տանում: Մի գլխավոր բան են ասում, ասում են, որ, այ, բա երաշխավո՛րը, բա երաշխի՛քը: Այդ մասին ԱԺ-ում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը:

«Բայց ես ձեզ մի բան ասեմ, էլի, հարգելի գործընկերներ. բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ երաշխավորի... մենք գիտենք՝ դուք ում նկատի ունեք «երաշխավոր» ասելով, և Հայաստանի համար դուք ինչ երաշխավոր եք փնտրում: Եվ էս երաշխավորի թեման արտահայտված է մի շատ հետաքրքիր և զվարճալի մեմի մեջ, որն ինտերնետում շատ հաճախ հանդիպում է: Էդ մեմի մեջ, ուրեմն, պատկերված է գայլը, գայլը ձեռքը գցել է մի հատ ուրիշ պերսոնաժի ուսին, ու գրված է, ասում է՝ եթե դու մրսում ես, ես քեզ կարող եմ ուտել: Էս է ձեր երաշխավորը: Ձեր պատկերացրած երաշխավորը Հայաստանի համար էն է, որ եթե դու մրսում ես, ես քեզ կարող եմ ուտել, և խնդիրը կլուծվի, դու էլ չես մրսի»,- նշեց Կոնջորյանը:

«Եվ էդտեղ է մեր կոնցեպտուալ տարբերությունը ձեր և մյուս խմբակցության հետ, որ մենք ասում ենք, որ մենք ոչ թե, ոչ միայն մեր աշխարհագրության գերին ենք և դատապարտված ենք լինելու էստեղ և սպասելու էն փրկչին, էն երաշխավորին, որը պիտի գա, սենց, ձեռքը գցի մեր ուսերին և ասի՝ եթե դուք մրսում եք, ես կարամ ձեզ ուտեմ, չգիտեմ՝ կա՛մ գազը կտրեմ, կա՛մ, չգիտեմ, ուրիշ բան անեմ: Մենք ասում ենք, որ էդ աշխարհագրական դիրքը ունի նաև հնարավորություններ»,- ավելացրեց նա:

«Եվ էդ հնարավորությունների մասին խոսում են նաև մեր միջազգային գործընկերները: Ես միայն կարող եմ հիշեցնել եվրոպական քաղաքական համայնքի հավաքի ժամանակ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը, որ Հայաստանը, փաստորեն, նաև էս ենթակառուցվածքային զարգացումների արդյունքում դիրքավորվում է էդ մեծ հեռանկարային խաչմերուկի վրա: Եվ էդ դիրքը, որը որ շատ ժամանակ մեզ հրամցվել է որպես դատապարտվածություն, որպես գերություն, մեզ համար դառնում է հնարավորություն: Եվ երաշխիքը դառնում է ԹՐԻՓՓ-ը, որը որ, այո, հայ-ամերիկյան բացառիկ նախագիծ է, բայց էդ բացառիկ նախագծի մեջ կան նաև այլ շահառուներ, որոնք որ ունենում են շահագրգռվածություն, որ մենք ոչ թե իրար վրա կրակենք, այլ իրար հետ առևտուր անենք: Էդ... երաշխիքը, ասենք, արհեստական բանականության գործարանն է, որովհետև Հայաստանում էդ գործարանի առկայությունը ենթադրում է, որ կան նաև այլ երկրներ և կենտրոններ, որոնք կախված են, որ Հայաստանում լինի խաղաղություն, բարեկեցություն, ներդրումներ: Էդ արհեստական բանականության գործարանի երաշխիքը նաև էն է, որ միջազգային ներդրողները դիրքավորվելու են դեպի Հայաստանը, երբ որ տեսնեն, որ Հայաստանում ստեղծվում են էնպիսի բացառիկ նախագծեր, որոնք որ ստեղծում են նաև միջավայրեր: Քանի որ դուք բոլորդ եկել եք մեծ բիզնեսից, հարգելի գործընկերներ, դուք դա պիտի հասկանաք:

Էդ երաշխիքը Հայաստանի էներգետիկ և տնտեսական դիվերսիֆիկացիան է, որի արդյունքում Հայաստանը դառնում է միջազգային գործընկերների համար ավելի կանխատեսելի երկիր, ներդրումների համար ավելի կանխատեսելի երկիր: Եվ էդ բոլոր քաղաքականությունների հիմքում, հարգելի գործընկերներ, դրված է մեր պետական քաղաքականությունը, որից նաև բխում է մեր արտաքին քաղաքականությունը: Եվ էդ պետական ու արտաքին քաղաքականության հիմքը, որի մասին ես խոսեցի նաև երեկ, Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է: Եվ այդ Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է, որ ասում է, որ մենք՝ Հայաստանի Հանրապետությունը, մեր տարածքից դուրս որևէ տարածքային հավակնություն չունենք: Եվ դա 180 աստիճանով տարբերվում է Ռոբերտ Քոչարյանի տեսլականից, որն ասում է, որ մենք չպետք է բավարարվենք մեր 29743 քառակուսով: 

Եվ էդ Իրական Հայաստանի տրամաբանության մեջ է, որ մենք նաև ի՞նչ ենք ասում արտաքին քաղաքականության մեջ. մենք ասում ենք, որ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը պիտի ամրապնդի մեր անկախությունը: Եվ ասում ենք՝ անկախությունը քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելն է: Որովհետև երբ որ դու քչերից ես կախված, դու տանում ես, բոլոր ձվերը դնում ես նույն զամբյուղի մեջ, և այդ քչերը կամ էդ միակը մի օր վերցնում է էդ զամբյուղը և ասում է՝ ես գնացի, հաջող, կամ ասում է՝ եթե մրսում ես, ես քեզ կուտեմ: Ձեր ճաշակի համաձայն՝ ոնց կուզեք՝ տենց հասկացեք: Եվ դրա համար ենք մենք դիվերսիֆիկացնում մեր արտաքին քաղաքականությունը, մեր էներգետիկ քաղաքականությունը, մենք գնում ենք էդ ճանապարհով: 

Կամ եկել են, չգիտեմ, «Հայաստան» դաշինքից մեկն ասում էր՝ բա պատմական արդարությո՛ւնը, բա պատմական արդարությո՛ւնը... Ո՞րն է պատմական արդարությունը: Ամենամեծ պատմական արդարությունն էն է, որ Հայաստանը լինի խաղաղ: Ամենամեծ պատմական արդարությունն էն է, որ Հայաստանի ժողովուրդը, հայ ժողովուրդը, որը ցեղասպանվել է, ջարդվել է, ապրի խաղաղ: Դա է ամենամեծ պատմական արդարությունը: Պատմական արդարությունը ապրողների և նոր ծնվողների լավ կյանքն է, ոչ թե մեր անցյալի դժբախտությունները անընդհատ վերապրելն է: Պրոբլեմը մեր ու ձեր էդ է, որ դուք ուզում եք գնաք և կանգնեք նույն էդ կոտրած, էդ նույն փոցխի վրա: Մենք ասում ենք, որ ամենամեծ պատմական արդարությունը էս տարածաշրջանում լավ, զարգացած և, այո, ուժեղ Հայաստան ունենալն է, բայց էդ ուժեղ Հայաստանը հնարավոր չէ առանց Իրական Հայաստանի: Դուք չեք կարող ստանալ ուժեղ Հայաստան՝ առանց Իրական Հայաստանը ընդունելու: Հնարավոր չէ: Որովհետև ձեզ չեն թողնելու, որովհետև էս աշխարհում մենք մենակ չենք, որովհետև մենք չենք կարող առանց ինքնաճանաչողության, ինքներս մեզ ընդունելու ստիպենք, որ աշխարհը մեզ ընդունի: Չի լինում տենց ուղղակի: Որովհետև մենք մենակ չենք էս աշխարհում, մենք մենակ չենք: Մենք պիտի դադարենք ապավինել չգիտեմ՝ արդարությանը, բարեգթությանը, արդարամտությանը: Դուք էիք, չէ՞, նաև ասում, որ արդարամիտ չեն: Այո, իսկ ո՞վ ասաց, որ պիտի լինեն արդարամիտ: Բոլոր երկրներն ունեն իրենց շահերը, և միջազգային հարաբերությունները, շատ կոպիտ ասած, նման են շուկայի: Եվ էդ շուկայում բոլորը գալիս են, պետությունները, ինչ-որ բան առնելու, ինչ-որ բան ծախելու: Եվ եթե դու չունես ծախելու բան, եթե դու չունես ծախելու ապրանք, դու դառնում ես ապրանք, որ ուրիշները քեզ ծախեն: Եվ մենք ասում ենք, որ մենք թույլ չենք տալու, որ Հայաստանը դարձնեն ապրանք, ինչպես որ դարձրել են ապրանք էդ աշխարհաքաղաքական շահերի զոհասեղանին դնելու և վաճառելու համար: Մենք ասում ենք, որ մենք բան ունենք տալու էս աշխարհին: Մենք ասում ենք, որ մենք բան ունենք, և էդ բանը շատ կարևոր է և շատ արժեքավոր է: Եվ սա է պատմական արդարությունը: Պատմական արդարությունն էն է, որ Հայաստանի ժողովուրդը սեփական երկրում ապրի ազատ, ժողովրդավար, բարեկեցիկ, ուժեղ, և դա է պատմական արդարությունը: Եվ հենց էդ պատմական արդարության ճանապարհով ենք մենք գնում»,- նշեց Կոնջորյանը:

Դիտումների քանակ85
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Էկոպարեկային ծառայությունը շարունակելու է հսկողական և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել անտառների պահպանության ուղղությամբ 20:0911 Սեպ, 2026
  • Ռուսաստանի դեմ կիրառվել է ավելի քան 30000 պատժամիջոց. Պուտին 20:0011 Սեպ, 2026
  • Որ Լիսկան լինի դոկտոր, պրոֆեսոր, Ծառուկյանն էլ գրքի հեղինակ... Փաշինյանը՝ կրթության վիճակի մասին 19:5211 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.09.2026 19:4211 Սեպ, 2026
  • Լիտվան կարող է դառնալ ռուսական միջուկային զենքի թիրախ. Պեսկով 19:3611 Սեպ, 2026
  • Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է. Հաջիև 19:2811 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացման ու ընդլայնման հնարավորությունները 19:2111 Սեպ, 2026
  • Պակիստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին 19:1611 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո Իակոմոնին 19:0611 Սեպ, 2026
  • Թրամփը մերժել է Սաուդյան Արաբիայի խնդրանքը՝ հարվածելու հութիներին. Axios 19:0411 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | ՀԷՑ-ի պետականացման հարցը՝ նոր փուլում․ երբ նախագիծը կմտնի Կառավարության օրակարգ 19:0011 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ԲՏԱԱԲՆ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր 18:5711 Սեպ, 2026
  • Միոմաներ. աֆրիկացի բուժառուն վիրահատվել է Հայաստանում 18:4111 Սեպ, 2026
  • Վենսն ու Ռուբիոն վաղաժամ են համարում 2028 թվականի նախագահի ընտրությանն իրենց թեկնածությունը քննարկելը 18:3211 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 14-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 6 հարց 18:2411 Սեպ, 2026
  • Հատուկ պահպանվող բնություն 18:1511 Սեպ, 2026
  • Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումները 18:0611 Սեպ, 2026
  • Երբ արվեստն ու բիզնեսը նույն լեզվով են «խոսում» 18:0411 Սեպ, 2026
  • Մեծ պատիվ էր և մեծ պատասխանատվություն. վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետը հեռանում է պաշտոնից 17:5511 Սեպ, 2026
  • Հայաստանի ճանապարհներին ավելի քան 100 մարդու կյանք է փրկվել․ կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են 17:4811 Սեպ, 2026
  • Շրջանառության մեջ է դրվում Հայաստանի Հանրապետության 35-ամյակին նվիրված հուշադրամ 17:3911 Սեպ, 2026
  • Արարատ Միրզոյանը Հայաստանում Պակիստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման հեռանկարները 17:2811 Սեպ, 2026
  • Երևան-Գառնի-Գեղարդի վանք ճանապարհի հիմնանորոգումն ավարտվում է 17:2111 Սեպ, 2026
  • Ես հրաժարական կտամ մինչև սեպտեմբերի վերջ. Վուչիչ 17:1311 Սեպ, 2026
  • Արտաշատում գտնվող անշարժ գույքը կօտարվի էլեկտրոնային աճուրդով 17:0611 Սեպ, 2026
  • Լուրեր 17։00 | Խաղողը կմթերվի ամբողջ ծավալով․ ինչ աջակցություն է առաջարկում Կառավարությունը 17:0011 Սեպ, 2026
  • Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը 16:5811 Սեպ, 2026
  • Կբարձրանա խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետությունը 16:5111 Սեպ, 2026
  • Պետական-իրավական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Կառավարության անդամի երդման տեքստում փոփոխություն կատարելու նախագծին 16:4411 Սեպ, 2026
  • Սպիտակ տունը մեկնաբանել է յուրաքանչյուր չափահաս քաղաքացու 5000 դոլար վճարելու վերաբերյալ Թրամփի հայտարարությունը 16:3811 Սեպ, 2026
  • Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին 16:3011 Սեպ, 2026
  • Ջրալցվել է Վանաձոր քաղաքի շենքերից մեկի նկուղը. օգնության են հասել փրկարարները 16:2111 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հարցեր 16:1311 Սեպ, 2026
  • ՑԱՀԱԼ-ն ավարտել է Լիբանանի հարավում անվտանգության գոտու ստեղծումը 16:0611 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանը հանդիպել է պողպատե ամրանների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ 15:5811 Սեպ, 2026
  • Երևան-Գառնի-Գեղարդի վանք ճանապարհի հիմնանորոգումն ավարտվում է 15:4611 Սեպ, 2026
  • ՀՀ գլխավոր դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը ստորագրել են համագործակցության մասին աշխատանքային պայմանավորվածություն 15:3311 Սեպ, 2026
  • Համայնքային ոստիկանները Ողջաբերդ գյուղի բնակչի տանը ապօրինի զենք-զինամթերք և կանեփի թփեր են հայտնաբերել 15:1911 Սեպ, 2026
  • Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձ 15:0511 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Անկլավների մասով այս պահի դրությամբ չկա ու չի եղել պայմանավորվածություն. վարչապետ 15:0011 Սեպ, 2026
  • Կստեղծվի սպորտի կառավարման տեղեկատվական համակարգ․ ԿԳՄՍՆ 14:5411 Սեպ, 2026
  • CRRC-Armenia հետազոտական հիմնադրամը առաջին անգամ իրականացրել է Հայաստանում խտրականության վերաբերյալ համապետական ուսումնասիրություն 14:4111 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով 14:3111 Սեպ, 2026
  • Հովհաննես Հովհաննիսյանը ընտրվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնում 14:2011 Սեպ, 2026
  • Փաշինյանը՝ թիմում Հայկ Սարգսյանի հետ հարաբերությունները լարվելու պատճառների մասին 14:1111 Սեպ, 2026
  • Ռուսաստանը պատրաստվում է հարվածներ հասցնել լեհ-ուկրաինական սահմանի անցակետերին. Տուսկ 13:5111 Սեպ, 2026
  • Արտոնյալներ չեն լինելու, չկան, եթե ցույց տաք՝ ով է արտոնյալը, հիմնավորեք, կլինեն հետևանքներ. Փաշինյան 13:4211 Սեպ, 2026
  • Վաղինակ Վարդանովն ընտրվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 13:3211 Սեպ, 2026
  • «Մասրիկ» լիմոնադի երեք արտադրատեսակում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն 13:2511 Սեպ, 2026
  • Հայաստանում մանկահասակ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների գործերը պատշաճ չեն քննվում. Փաշինյան 13:1611 Սեպ, 2026
  • PISA հետազոտությամբ արձանագրած խնդիրների լուծմանն են ուղղված վերջին տարիների կրթական բարեփոխումները. Ժաննա Անդրեասյան 13:1011 Սեպ, 2026
  • Հայաստանը Սփյուռքի մենթորը չպիտի լինի և չի կարող լինել, Սփյուռքն էլ Հայաստանի մենթորը չի կարող լինել. Փաշինյան 13:0411 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Մենք պատկերացնում ենք մեր անելիքը բոլոր սցենարներով. վարչապետը՝ գազի սակագնի մասին 13:0011 Սեպ, 2026
  • Ագարակ-Մեղրի խաչմերուկի լցակայանում խախտումներ են հայտնաբերվել․ բենզինի վառելիքաբաշխիչ աշտարակի աշխատանքը կասեցվել է 12:5711 Սեպ, 2026
  • Թանկանա-չթանկանա, ինչ էլ լինի, դիվերսիֆիկացնելու ենք. Փաշինյանը՝ գազի սակագնի մասին 12:4611 Սեպ, 2026
  • Հաջորդ շաբաթ Հռոմում տեղի կունենա Իսրայել-Լիբանան բանակցությունների նոր փուլը. KAN 12:3711 Սեպ, 2026
  • Դանակահարություն Երևանում. ոստիկանները րոպեների ընթացքում հայտնաբերել են մարմնական վնասվածք պատճառած անձին 12:2911 Սեպ, 2026
  • Խաղողի մթերման նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսվարողներին կտրամադրվի մինչև 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիք 12:2111 Սեպ, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:1511 Սեպ, 2026
  • Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Շվեյցարիայի Ազգային տոնին նվիրված ընդունելությանը 12:1411 Սեպ, 2026
  • Պետք է հարգել Եմենի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. Իրանի ԱԳՆ 12:0411 Սեպ, 2026
  • Դպրոցների ավերակների վրա փորձում ենք հանրակրթության համակարգ ձևավորել. Փաշինյանը՝ PISA-ի հետազոտության մասին 11:5711 Սեպ, 2026
  • Իրանը միջուկային զենք չի ունենա. Թրամփ 11:4911 Սեպ, 2026
  • Ամեն ինչ հիանալի անցավ․ Tour of Armenia հեծանվավազքի առաջին օրվա հաղթողը կիսվել է տպավորություններով 11:4311 Սեպ, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացմանն առնչվող հարցեր 11:3811 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Շավքաթ Միրզիյոևը քննարկել են Հայաստան-Ուզբեկստան առևտրատնտեսական կապերի ընդլայնման հարցեր 11:3011 Սեպ, 2026
  • Հանրային սննդի և զվարճանքների կազմակերպման ոլորտում բացահայտվել է շուրջ 553 մլն դրամի թերհայտարարագրված շրջանառություն 11:2611 Սեպ, 2026
  • 1 մլրդ 98 մլն դրամ կուղղվի նոր կառուցվող և հիմնանորոգվող դպրոցներ տանող ճանապարհների շինարարությանը 11:2511 Սեպ, 2026
  • ՀՀ քննչական կոմիտեի և ՉԺՀ հանրային անվտանգության նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր 11:1711 Սեպ, 2026
  • Աննա Վարդապետյանը Լյուքսեմբուրգի գլխավոր դատախազի հետ քննարկել է քրեական գործերով միջազգային համագործակցությունը 11:1511 Սեպ, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0011 Սեպ, 2026
  • Հայաստանն Իրաքյան Քուրդիստանի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերը զարգացնելու հնարավորությունները 10:3911 Սեպ, 2026
  • Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ համագործակցության զարգացման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման հարցերը 10:2911 Սեպ, 2026
  • Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերը 10:1911 Սեպ, 2026
  • ՊԵԿ պատվիրակությունը Ուզբեկստանում մասնակցել է ՀՄԿ 7-րդ համաշխարհային շնագիտական ֆորումին․ հուշագիր է ստորագրվել 10:1311 Սեպ, 2026
  • ԱԹՍ հարձակում՝ Սարատովի «Օզոն»-ի լոգիստիկ կենտրոնում․ հրդեհ է բռնկվել, աշխատակիցները տարհանվել են 10:1011 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | Սովորողների 90 տոկոսը դպրոցը համարում է անվտանգ միջավայր. հետազոտություն | 11.09.2026 10:0011 Սեպ, 2026
  • COP17-ին ընդառաջ քննարկվել են միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորությունները 09:5511 Սեպ, 2026
  • Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը 09:4911 Սեպ, 2026
  • Նորոգվում է Ախուրյան-Կառնուտ-Բասեն-Ջրառատ ավտոճանապարհը 09:4211 Սեպ, 2026
  • Հրդեհ է բռնկվել Երևանի Վրացական փողոցի շենքերից մեկի տանիքում 09:2911 Սեպ, 2026
  • Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ փուլը 09:2011 Սեպ, 2026
  • Պուտինը եռօրյա այցով ժամանել է Հնդկաստան 09:1011 Սեպ, 2026
  • Կինո՝ բաց երկնքի տակ. Դեբեդում սկսվել է «Ծիրանի ծառ» 12-րդ միջազգային փառատոնը 08:5211 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:2711 Սեպ, 2026
  • Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է, պատվաստվեք և կանխարգելեք բարդությունները․ Ավանեսյան 08:0511 Սեպ, 2026
  • Մինչև քննության ներկայանալը ավտոդպրոց հաճախելը պարտադիր կդառնա, ավտոդպրոցները կլիցենզավորվեն. ՆԳՆ 01:0611 Սեպ, 2026
  • PISA-ի արդյունքները ցնցել են հանրությանը. ոլորտի պատասխանատուների ու փորձագետների համար անսպասելի չէ 00:3511 Սեպ, 2026
  • Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր 00:2011 Սեպ, 2026
  • Պետաջակցության ծրագրերից օգտվել են, ցորենի բերքն այս տարի առատ է, դժգոհ են իրացման գնից 00:0111 Սեպ, 2026
  • Հանդիպեցի վարժական հավաքների մասնակիցների հետ, պատասխանեցի նրանց հարցերին․ Պապիկյան 23:4010 Սեպ, 2026
  • Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչին 23:2310 Սեպ, 2026
  • Մակրոն-Փաշինյան հանդիպմանը քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացումը 23:0010 Սեպ, 2026
  • ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային մի շարք հարցեր է քննարկել 22:4810 Սեպ, 2026
  • 4 օր, 587 կիլոմետր ճանապարհ. մեկնարկեց Tour of Armenia միջազգային հեծանվավազքի մրցաշարը 22:3010 Սեպ, 2026
  • Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները 22:1610 Սեպ, 2026
  • Հարցազրույց Սարգիս Խանդանյանի հետ 22:0010 Սեպ, 2026
  • Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի 21:5010 Սեպ, 2026
  • Կինո՝ բաց երկնքի տակ. Դեբեդում սկսվել է «Ծիրանի ծառ» 12-րդ միջազգային փառատոնը 21:3310 Սեպ, 2026
  • Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև 21:1510 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015