Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Բուլղարիայի կառավարությունները բանակցություններ են վարում էլեկտրաէներգիայի փոխադրման ցամաքային տարանցիկ միջանցքի ստեղծման շուրջ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Ինգա Փխալաձեն: Նրա խոսքով՝ նոր նախաձեռնությունը թույլ կտա Վրաստանի տարածքով էլեկտրաէներգիա մատակարարել Եվրոպա ցանկացած շահագրգիռ երկրից, առաջին հերթին՝ հարևան պետություններից։
Նախարարը շեշտել է՝ տնտեսական տեսանկյունից սա կարևոր նախաձեռնություն է, քանի որ տարանցումից բացի Վրաստանը նաև կարտահանի սեփական էլեկտրաէներգիան, ինչը կաջակցի տեղական բիզնեսին և կնպաստի երկրի էներգետիկ ոլորտի զարգացմանը։
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի ռեպորտաժում: