ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 64-րդ հոդվածի համաձայն՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին որոշման նախագիծ է ներկայացրել, ըստ որի՝ որոշման նախագիծը ներկայացնելիս խմբակցության հիմնական զեկուցողից հետո հարակից զեկուցմամբ հանդես է գալիս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը: Այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Ապա քվեարկության դրվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշման նախագիծը ընդունելու մասին հարցը:
Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը վարման կարգով տեղեկացրեց՝ խմբակցությունը կողմ կքվեարկի այս հարցին:
Որոշումն ընդունվեց կողմ՝ 74, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 2 ձայներով:
Հիշեցնենք՝ Ազգային ժողովն ավելի վաղ ՀՌՀ անդամներ էր ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած ՀՀ մշակույթի նախկին նախարար, բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Հակոբյանին (Հակոբ Մովսես) և ԱԺ նախկին պատգամավոր, դերասան և երգիչ Արթուր Մանուկյանին: