ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը 2026 թվականի փետրվարի 2-4-ը Փարիզում մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) կողմից կազմակերպված Unlocking Opportunities, Securing the Future խորագրով «Եվրասիական շաբաթ 2026» միջոցառմանը։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Միջոցառումը համախմբում է բարձր մակարդակի քաղաքականություն մշակողներին, բարձրաստիճան պաշտոնատար անձանց և փորձագետներին, ինչպես նաև բիզնեսի, քաղաքացիական հասարակության և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներին ՏՀԶԿ անդամ երկրներից, Կենտրոնական Ասիայի և Արևելյան գործընկերության տարածաշրջանի երկրներից և միջազգային զարգացման գործընկերներից։
Միջոցառման շրջանակում Լիլյա Սիրականյանը, որպես բանախոս, հանդես է եկել Unlocking Growth through Competitiveness, Investment and Trade և Powering a Green and Inclusive Transition: Fast-Tracking Sustainable Infrastructure պլենար քննարկումներին։