ՀՀ-ում հոկտեմբերի 19-30-ը կայանալիք COP-17 կենսաբազմազանության համաժողովի կազմակերպման նպատակով ՀԷՑ-ի նախաձեռնությամբ «Նորագյուղ» 35/6 կՎ բարձր լարման նոր ժամանակակից մոդուլային ենթակայանի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Ծրագրի շրջանակներում տվյալ տարածքում կառուցվում են նաև 5 նոր ցածր լարման ենթակայաններ:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 2 մլրդ ՀՀ դրամ:
Մանրամասները՝ տեսանյութում։