Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա, «Լուրերին» հայտնել է արտգործնախարարության խոսնակը: Անի Բադալյանը չի հստակեցրել հանդիպման վայրն ու ժամկետը, բայց նշել է, որ աշխատանքները շարունակական են: Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն է հայտնել, որ մոտ ապագայում հանդիպելու է Հայաստանի արտգործնախարարի՝ Արարատ Միրզոյանի հետ: Թեմայի շարունակությունը և միջազգային անցուդարձի ուշագրավ այլ նորություններ՝ տեսաշարում: