Արտաքին հարաբերությունների, եվրոպական ինտեգրման և առողջապահության հանձնաժողովները ևս փոխնախագահներ են ընտրել: Ընդդիմությունն առիթն օգտագործել է՝ քաղաքական հարցեր բարձրացնելու համար: «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցչի հարցին, թե ինչ տեղի կունենա, եթե Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Հայաստանի ղեկավարը որոշի, որ եվրաինտեգրման հարցում պետք է նահանջի քայլեր արվեն, հանձնաժողովի փոխնախագահի ՔՊ թեկնածուն արձագանքել է, որ բացառում է նման սցենարը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան