TRIPP-ը հայ-ամերիկյան կազմակերպություն է, բայց Հայաստանի տարածքով տեղաշարժվելը չի ենթադրում միայն TRIPP-ի սահմաններում տեղաշարժվել: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Հիմա ենթադրենք, որ ալյուրը, ցորենը կամ նավթամթերքը գալիս են, TRIPP-ի շրջանակներում չեն գալիս, չէ՞: Ճի՞շտ եմ: Հիմա թող այդ ճանապարհները, այդ ենթակառուցվածքները մտնեն, առաջարկ անեն, Հայաստանը դիտարկի այդ առաջարկը, քննարկի իրենց հետ և շահագործի…
Ու ես ձեզ ասեմ՝ TRIPP-ի հետ կապված նմանատիպ մեխանիզմը շատ վաղուց մեր սեղանին կար, մենք քննարկել ենք: Այլ հարց է, որ ԱՄՆ-ի հետ դա ստացվել է, և դա խաղաղության շրջանակներում հիմնաքար է եղել շնորհիվ ԱՄՆ նախագահի»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է TRIPP-ի ամերիկյան մասնաբաժնից ռուսական կողմի՝ բաժին ունենալուն, ապա դա, ըստ Ալեն Սիմոնյանի, քննարկելու հարց է, ընդ որում՝ դա պետք է քննարկվի ոչ միայն ամերիկյան, այլև հայկական կողմի հետ:
«Չեմ ուզում, որ ռուսական կողմը կենտրոնանա հենց մենակ TRIPP-ի վրա, դա միակ ճանապարհը չէ, որ Հայաստանի միջով անցել է կամ անցնելու է: Բազմաթիվ ճանապարհներ կան»,-ասաց նա: