Հայաստանի Մարգարա բնակավայրի հետ սահմանին գտնվող Ալիջանի սահմանային անցակետի բացման նախապատրաստական աշխատանքներն արագացել են, ինչը կդառնա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորագույն կամուրջներից մեկը՝ գրում են թուրքական լրատվամիջոցները:
Իգդիրի նահանգապետ Ֆիրաթ Թաշոլարը ստուգել է անցակետի վերակառուցման և արդիականացման աշխատանքների ընթացքը: Նա հայտարարել է, որ գործընթացը նախատեսվում է ավարտել կարճ ժամկետում:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ալիջանի սահմանային անցակետում աշխատանքների 90 տոկոսն արդեն իրականացվել է: Նշվել է, որ անցակետի բացման նախապատրաստումը շարունակվում է առանց ընդհատումների։
Միջազգային այլ լուրեր՝ Սյուզաննա Չրաղյանի տեսանյութում։