Էրեբունի ամրոցի տեղում մարդիկ ապրել են դեռևս Արգիշտի առաջին արքայից առաջ. այդ մասին են վկայում հնավայրի նոր գտածոներն ու վերահայտնաբերված որմնանկարը:
Հողի հաստ շերտի տակ պահված որմնանկարի բեկորն ավելի լավ է պահպանվել, քան ժամանակին հայտնաբերված ու դուրս բերված հատվածները՝ փաստում են մասնագետները և նշում՝ գտածոները մոտ 1000 տարով ավելի հին են, քան Արգիշտիի կառուցած ամրոցը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան