Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով նոր ձայնագրություն է հրապարակել, հերոսները ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներ են: Նրանք գումարի դիմաց քաղաքացիներին համոզել են քվեարկել իրենց քաղաքական ուժի օգտին: Մեղադրյալների թիվը հասնում է 14-ի: Նրանցից մեկի տանը հայտնաբերվել է ընտրակաշառքի համար տրվող իրեղեն ապացույց համարվող գումարը:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: