ԼԼուսինե Մուրադյան

Չունենք որոշում, որ հանձնաժողովի նախագահի ընդդիմության թեկնածուներին ավտոմատ չենք ընտրելու. Ռուբինյան

Չունենք որոշում, որ հանձնաժողովի նախագահի ընդդիմության թեկնածուներին ավտոմատ չենք ընտրելու. Ռուբինյան

Արամ Վարդևանյանն ամենևին իմ երազանքների ԱԺ փոխնախագահը չէ, իմ երազած ԱԺ փոխնախագահներն Ալեքսանյանն ու Կոնջորյանն են, մեկ էլ ես՝ նախորդ գումարման ԱԺ-ի ժամանակ, բայց ես ընտրեմ եմ պարոն Վարդևանյանին, որովհետև ես հասկանում եմ, որ նույնիսկ եթե նա իմ երազանքների ԱԺ փոխնախագահը չէ, այդ տեղը տրված է ընդդիմությանը, և ես չեմ ուզում զրոյական խաղ լինի սա: Այդ մասին Ազգային ժողովի՝ օգոստոսի 14-ի նիստին ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Նույն կերպ հանձնաժողովի նախագահի ձեր թեկնածուներին ուզում եմ ասել՝ մենք չունենք որոշում, որ ավտոմատ չենք ընտրելու: Մենք լսելու ենք և ըստ մեր տպավորությունների՝ կկայացնենք որոշում»,- ասաց նա:

Անդրադառնալով երեկ Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթից հետո տեղի ունեցած միջադեպին՝ Ռուբեն Ռունինյանը հայտարարեց՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դրանից վիրավորվել է, և որ թուլություն չէ ներողություն խնդրելը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում